Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
________________________ 2022 թվականի N -Ն


 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ, 11-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում՝
ա. 7-րդ կետից հետո լրացնել 7․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«7․1․ Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով։»,
բ. 10-րդ կետում «ենթակետի,» բառից հետո լրացնել «7.1-ին,» բառերը,
գ. 11-րդ կետից հետո լրացնել 12-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«12․ Հատուցման հիմնադրամը սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու դեպքում մահացած շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը շահառուի մահվան ամսին հաջորդող ամսվա 1-ից հավասարաչափ բաժանում է մնացած շահառուների միջև։ Ընդ որում, եթե մահացած շահառուի միջոցով վճարվել է նաև այլ շահառուի հատուցման գումար, ապա այլ շահառուին վճարման ենթակա հատուցման գումարները շարունակվում են վճարվել վերջինիս անունով բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով, որի նպատակով այդ շահառուն հատուցման հիմնադրամին է ներկայացնում համապատասխան բանկային հաշիվը։»․
2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածում՝
ա. 2-րդ կետի առաջին նախադասությունում «մասով» բառից հետո լրացնել «օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերը,
բ. 2-րդ կետի 7-րդ ենթակետի երկրորդ նախադասությունում «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը» բառերը,
գ. 2-րդ կետից հետո լրացնել 2․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«2․1․ Եթե դիմումատուն հանդիսանում է նաև հատուցման հիմնադրամի շահառու (հատուցման հիմնադրամը նրան որպես շահառու վճարում է հատուցման գումար), ապա սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերում նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում։»,
դ. 3-րդ կետի առաջին նախադասությունում «եղանակով» բառից հետո լրացնել «՝ համապատասխանաբար www.1000plus.am կայքի կամ փոստային առաքման միջոցով» բառերը,
ե. 4-րդ կետում «2» թիվը փոխարինել «մինչև 15» բառերով, ինչպես նաև լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, եթե՝
1) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կամ զոհվել (մահացել) է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ զոհվելու (մահանալու) ամսվա 1-ից մինչև հաշվետու օրացուցային տարվա վերջին օրն ընկած ամիսների համար իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.
2) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինվորական ծառայությունից արձակվելու տարվա հունվարի 1-ից մինչև զինծառայողի զինվորական ծառայությունից արձակվելու ամսվա վերջին օրն ընկած ամիսներին իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.
3) դիմումատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում և ամիսներին իր վճարած դրոշմանիշային վճարի գումարների վերադարձման շրջանակներում՝
ա. հաշվի են առնվում նաև հաշվետու օրացուցային տարում որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալու կամ նոտարի պաշտոնում նշանակվելու հանգամանքը՝ գրանցում ստանալու կամ նշանակվելու ամսվա 1-ից սկսած մինչև հաշվետու օրացուցային տարվա, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու դեպքում՝ մինչև դադարեցման կամ ազատման ամսվա, վերջին օրն ընկած ամիսները,
բ. վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում են հաշվետու օրացուցային տարվա համար վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու և ստացված գումարը համապատասխան ամիսների թվով բազմապատկելու միջոցով։».
զ. Ձև N 1-ում լրացնել 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Եթե հանդիսանում (կամ հանդիսացել) եք անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) կամ նոտար, ապա՝
———————————————————————————————————————— կամ
(որպես Ա/Ձ պետական գրանցման կամ նոտար նշանակվելու օրը, ամիսը, տարին)
——————————————————————————————————————————
(անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու
օրը, ամիսը, տարին)»,
է. Ձև N 4-ի առաջին պարբերությունում ««1» հունվարի 20__ թ.-ից մինչև «31» դեկտեմբերի 20__ թ.» բառերը փոխարինել «« » __ 20__ թ.-ից մինչև « » __ 20__ թ.» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    10.05.2022 - 26.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2771

Տպել