Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N885-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N885-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից 2022 թվականի մարտի 9-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացված գրության՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2022 թվականի ապրիլի 29-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացված N /10.1/18533-2022 պարզաբանման հիման վրա:

2. Առկա իրավիճակը

«ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հանդիսանում է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N885-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի կառուցապատող, 2021 թվականի հոկտեմբերի 27-ին դիմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերակազմակերպման ձևով միանալու գործընթացի մասով Կոմիտեի գրավոր համաձայնությունն ստանալու համար: Քանի որ նշված վերակազմակերպման գործընթացում «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ստանձնելու էր լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ, ուստի խնդիր էր առաջանում գնահատելու Որոշմամբ իրականացվող պետական ծրագրի կատարման և հիփոթեքային վարկով ծանրաբեռնված հարյուրավոր շահառուների նկատմամբ ընկերության պայմանագրային իրավունքների ու պարտականությունների իրացման վրա նշված գործընթացի ֆինանսատնտեսական և հարկաբյուջետային ազդեցության հնարավոր ռիսկերը, որի մասնագիտական ռեսուրսը Կոմիտեում բացակայում էր:

Հաշվի առնելով վերը նշվածը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջնորդությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան հանձնարարականի հիման վրա ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության նախարարություններին ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ՀՀ կենտրոնական բանկին առաջարկվել է հայտնել   մասնագիտական դիրքորոշում` ընկերությունների միավորմանը համաձայնություն տալու հարցում:

Արդյունքում, «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը միանալու հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունները և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել և ամբողջական փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Ընկերության վերակազմակերպման վերաբերյալ դիմումը բավարարելու համար համաձայնություն ստանալու նպատակով:

2022 թվականի մարտի 9-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտե է ներկայացվել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպման վերաբերյալ ամբողջական փաթեթը՝ ըստ որի «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության մեջ 2022 թվականի մարտի 7-ին գրանցված թիվ 004.3 փոփոխության համաձայն`«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԿԱՅ ԲԻԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավահաջորդ:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

«ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, քանի որ հանդիսանում է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N885-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի կառուցապատող և «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության 2022 թվականի փետրվարի 24-ի փոփոխությամբ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավահաջորդ անհրաժեշտություն է առաջանում Որոշման և Որոշման հավելվածում կատարել փոփոխություններ՝ «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» բառերը փոխարինելով «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» բառերով:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս

Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի  4-ի N 885-Ն որոշումը, Ընկերության կողմից բերված տվյալները:

6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

7. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

8. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

9. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N885-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրված է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

 

  • Քննարկվել է

    03.05.2022 - 18.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2656

Տպել