Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 17.05.2022 16:30:38 Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-N որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը` առանձնացրել է ներքոնշյալ առաջարկները․ • Առաջարկվում է «Սննդի կազմակերպումը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանների, շրջիկ խոհանոցների և այլ կազմակերպությունների կողմից։» նախադասությունը վերաձևակերպել հետևյալ կերպ․ «Սննդի կազմակերպումը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով կամ չոր մթերաբաժնի տեսքով) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանների, շրջիկ խոհանոցների և այլ կազմակերպությունների կողմից։» Առաջարկն ընդունվել է և ենթակետը վերաշարադրվել է։
2 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 17.05.2022 16:30:38 Առաջարկվում է Սննդի կազմակերպման ծառայությունների տրամադրումը վերնագրի երրորդ կետում թվարկվող հաստիքների շարքում՝ խոհարար, մատուցող, հավաքարար, ներառել նաև այնպիսի հաստիք (օրինակ հաստիքը կարող է կոչվել կազմակերպիչ, իսկ իրականացնող մասնագետը կարող է լինել սոցիալական աշխատողը), ում իրավասության տակ կլինի համակեցության կանոնների պահպանումը, շահառուների սանիտարական վիճակին հետևելը, բացակայող շահառուների մասին տեղեկատվության ճշտգրտումը, շահառուների վարակիչ հիվանդության կասկածի դեպքում՝ ահազանգումը, կոնֆլիկտերի կարգավորումը և այլն։ Առաջարկն ընդունվել է մասամբ և հ ավաքարարի հաստիքը փոխարինվել է սոցիալական աշխատողով։
3 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 17.05.2022 16:30:38 • Առաջարկվում է Ծառայություն տրամադրելու համար հիմք են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձի դիմումը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը և հետևյալ փաստաթղթերը․․․ կետում վերանայել ծառայության տրամադրման հիմքերը, ներառելով նաև սոցիալապես խոցելի այն անձանց, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ չունենալու կամ օթևան չունենալու հիմքով գրանցում չունենալու պատճառով՝ դուրս կմնան ծառայության տրամադրման շրջանակից։ Առաջարկն ընդունվել է և 22-րդ կետում ավելացվել է 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. «3) որոշակի բնակության վայր և հաշվառում չունեցող անձանց պարագայում՝ տարածքային կենտրոնին կից սոցիալական աջակցության խորհրդի եզրակացությունը, եթե առկա չեն սույն կետի 1-ին և (կամ) 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը։»
4 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 17.05.2022 16:30:38 • Առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կետում ծառայությունից օգտվելու հիմք հանդիսացող փաստաթղթերի շարքին դասել նաև ապաստան հայցողի վկայականը, ինչպես նաև փորձել լուծում գտնել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացիների համար։ Առաջարկն ընդունվել է և 22-րդ կետի 2-րդ ենթակետում ավելացվել է ապաստան հայցողի վկայականը։
5 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 17.05.2022 16:30:38 • Առաջարկվում է ծառայության դադարեցման հիմքերից մեկում, այն է՝ անձի՝ բուժհաստատություն ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված խնամքի որևէ ծառայության շահառու դառնալու դեպքում, բացառություն սահմանել տնային խնամքի կարիք ունեցող Ա և Բ կենսագործունեության սահմանափակման աստիճան ունեցող շահառուների համար։ Առաջարկն ընդունվել է։ և ենթակետը վերաշարադրվել է հետևյալ կերպ. անձի՝ բուժհաստատություն ընդունվելու կամ խնամքի որևէ ծառայության շահառու դառնալու դեպքում՝ բացառությամբ տնային պայմաններում խնամք ստացող անկողնային խնամքի կարիք ունեցող շահառուների։