Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմքի նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 322-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կարգավորման նպատակն ու բնույթը.

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 322-Ն որոշման իրավական հիմքը 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշմամբ հաստատված կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն է: ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստված նախագծով ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 322-Ն որոշման իրավական հիմք է նախատեսվել «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ի 6.1-ին մասը՝ կառավարության սահմանված կարգով իրականացնելու քրեագիտական հաշվառումներ: Բացի այդ, ՀՀ քերական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 01.07.2022թ., ուստի 27.03.2014թ. N 332-Ն որոշման դրույթները համապատասխանեցվել են օրենքին:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Միաժամանակ, նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի՝ Գույքագրել Ձեր կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում):

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվի օրենսդրական համապատասխանությունը:

  • Քննարկվել է

    28.04.2022 - 13.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3889

Տպել