Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմք նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կարգավորման նպատակն ու բնույթը.

ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման իրավական հիմք է նախատեսվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշումը է շարադրվել նոր խմբագրությամբ, քանի որ փոփոխությունները ծավալուն են, կետերը համարակալված չեն,  պետական մարմինների անվանումները չեն համապատասխանում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքին: Բացի այդ ՀՀ քերական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 01.07.2022թ., ուստի ՀՀ կառավարության 04.05.2006թ. թիվ 654-Ն որոշման դրույթները համապատասխանեցվել են օրենքին: Հաշվի առնելով ՀՀ Սահմանդրության 178-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը» բառերը փոխարինվել են «Հակակոռուպցիոն կոմիտե» բառերով:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Միաժամանակ, նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի՝ Գույքագրել Ձեր կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում):

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվի օրենսդրական համապատասխանությունը:

  • Քննարկվել է

    28.04.2022 - 13.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2973

Տպել