Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ, մասնավորապես,

1) Գործող որոշմամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնության և սպասարկամ իրավունք ունեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) զավակի ծնողները, մինչդեռ նոյեմբերի 9-ից հետո ևս արձանագրվել են հակառակորդի նախահարձակ գործողությունների կամ ականի պայթյունի հետևանքով զոհվելու դեպքեր: Միաժամանակ, գործող որոշմամբ շահառուների խմբում ներառված չեն 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո անհայտ կորած ճանաչված անձանց ծնողները, մինչդեռ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա:

2) «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշմամբ սահմանվել էին շահառուի կողմից ներկայացված դիմումի մերժման հիմքերը, որոնցից մեկը հանդիսանում է ձվարանների ցածր պաշարի մասին վկայող հակամյուլլերային հորմոնի ցածր մակարդակը, որի դեպքում մեթոդի կիրառման արդյունավետությունը խիստ ցածր է: Միաժամանակ, նշված կարգավորումը չէր բացատրում, որ տվյալ սահմանափակումը կիրառվում է միայն սեփական ձվաբջջի օգտագործման դեպքում և նշանակություն չունի դոնորական ձվաբջջի կիրառման ժամանակ: Շահառուների նոր խմբի, մասնավորապես 44-օրա պատերազմում զոհված զավակների ծնողների, ավելացման դեպքում վերոհիշյալ սահմանափակումը, որը մինչ այդ սահմանվել էր` ելնելով ծրագրի և պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը ապահովելու տեսանկյունից և վերաբերում էր ավելի երիտասարդ տարիքային խմբին, կիրառելի չէ և ենթակա է վերանայման և մեղմացման զոհվածների ծնողների դեպքում, հաշվի առնելով նրանց կողմից իրենց կենսաբանական զավակը ունենալու ցանկությանը և պահանջը, չնայած որ վերջինիս դեպքում ակնկալվում է բուժման ավելի ցածր արդյունավետություն: Հաշվի առնելով վերոհիշյալը, հստակեցվել և վերանայվել են նաև արտամարմնային բեղմնավորման մերժման հիմք հանդիսացող բժշկական չափանիշները:

3) գործող որոշմամբ սահմանված էր, որ դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության հետ կապված ծախսերի իրականացվում են շահառուի կողմից, սակայն, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման ընդունումը, անհրաժեշտություն առաջացավ նախատեսել բացառություն` հիշյալ որոշմամբ սահմանված շահառուների խմբի համար:

2. Կարգավորման նպատակը և բնույթը:

Առաջարկվող նախագծով

1) Շահառուների ցանկում, որոնց վրա չեն տարածվում որոշմամբ սահմանված սահմանափակումները, ավելացվել են դատական կարգով անհայտ կորած ճանաչված անձանց ծնողները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զավակների ծնողները:

2) Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ընդունած` 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշումը` դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության փոխհատուցման վերաբերյալ, առաջարկվող նախագիծը ևս համապատասխանեցվել է վերջինիս կարգավորումներին` 11.1-ին կետով սահմանված շահառուների համար նախատեսելով բացառություն` դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայությունից վճարովի հիմունքներով օգտվելու մասով:

3) Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է, որ որոշման 29-րդ կետի երրորդ մասով նախատեսված սահմանափակումները վերաբերելի են միայն սեփական ձվաբջջով բեղմնավորմանը և սեփական արգանդում սաղմի ներդրմանը և հետևաբար չեն սահմանափակում շահառուի իրավունքը համապատասխանաբար դոնորական ձվաբջջի կիրառման և փոխնակ մոր ծառայությունից օգտվելու դեպքում:

Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է հակամյուլլերային հորմոնի ստորին շեմը տարբեր տարիքային խմբերի համար, ընդ որում որոշման 11.1 կետով սահմանված հաշառուների խմբի համար այն մեղմացվել է, հաշվի առնելով վերջիններիս հոգեվիճակը և ապագա երեխայի կենսաբանական ծնող լինելու ցանկությունը, չնայած բուժման արդյունքում ակնկալվող ավելի ցածր արդյունավետությանը (այսպես, ըստ փորձագիտական գնահատականների, մինչև 40 տարեկանը հակամյուլլերային հորմոնի 0,6 նգ/մլ շեմի դեպքում ակնկալվում է մինչև 15 % արդյունավետություն, 40-43 տարեկան 1 նգ/մլ նվազագույն շեմի դեպքում` 5-7% արդյունավետություն, 44 տարեկանից, անկախ հորմոնի ցուցանիշից` 0-1%):

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հստակեցնել սեփական ձվաբջջով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության մերժման հիմքերը, միաժամանակ մեղմացնելով նշված պայմանը 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ հանդիսացող հաշառուների խմբի համար, միաժամանակ, ցածր ձվարանային պաշարով մերժման հիմքը չի տարածվի դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման ծառայություն ստացող անձանց վրա, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվի դատական կարգով անհայտ կորած և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո զոհված զավակների ծնողների իրավունքը, փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի ծախսերի փոխհատուցման մասով որոշման հավելված 1-ի 11.1 կետով սահմանված շահառուների համար նախատեսված բացառությունը:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Քննարկվել է

    22.04.2022 - 07.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3003

Տպել