Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի № 313 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի № 313 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը

2014 թվականի հունիսի 27-ին Կլիմայի ներդրումային հիմնադրամների (Climate Investment Funds կամ ԿՆՀ) Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (ՎԷԸԾ/SREP) ենթահանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգետիկայի ներդրումային պլանին՝ որպես հիմնարար փաստաթղթի, որի համաձայն միջոցներ են տրամադրվում երկրաջերմային էներգետիկայի, ջերմային պոմպերի, արևային ֆոտովոլտային էներգետիկայի և արևային ջրատաքացուցիչների համար` ենթակառուցվածքների ստեղծման և (կամ) բարելավման ծրագրերի իրականացման նպատակով:

Ըստ 2014 թվականի հուլիսի 31-ին ՀՀ կառավարության N 836-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաս­տանի Հանրապետության էներեգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցով նախատեսվում է կառուցել արևային ցանցային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայան (էլեկտրակայաններ), ինչպես նաև երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման նպատակով՝ հորատանցքերի հորատ­ման միջոցով առաջնային էներգակրի պարամետրերի որոշում և անհրաժեշտության դեպքում նաև երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում:

2015 թվականի հուլիսի 21-ին ՀՀ Նախագահի N ՆՀ-467-Ն հրամանագրով վավերացվել է Հայաստանի Հանրապեության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի հունիսի 16-ին ստորագրված համաձայնագիրը` 8.55 միլիոն ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհի շրջանակներում Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրն իրականացնելու վերաբերյալ, իսկ ՀՀ Նախագահի 2015 թվականի հուլիսի 23-ի N ՆՀ-471-Ն հրամանագրով հաստատվել է նաև Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի համաձայնագիրը:

Արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ առաջին կայանի կառուցումը ՀՀ-ում նախա­տեսված է 2018 թվականին: Երկրաջերմային հետախուզական հորատման աշխատանքների արդյունքում, ռեսուրսի հաստատման դեպքում, կկառուցվի նաև ՀՀ-ում առաջին երկրաջերմային էլեկտրակայանը: Նախատեսվում է, որ նշված կայանների կառուցումը կխթանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր արտադրական հզորությունների ստեղծման գործընթացը:

Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների ստացման օբյեկտների (արևային ֆոտովոլտային, երկրաջերմային և այլ տեղակայանքներ) բնականոն գործունեության, քաղաքացիների ու շահագործող անձնակազմի անվտանգության և գույքի պաշտպանության հետ կապված գործընթացները, ինչն այդ կայանների շահագործման ժամանակ կառաջացնի տարաձայնություններ և հակասություններ: Ուսումնասիրելով միջազգային փորձը ( ԱՄՆ, Ճապոնիա, Հնդկաստան, Չինաստան և մի շարք եվրոպական երկրներ), պարզվել է, որ այդ երկրներում ևս կան վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներ­գակիրների ստացման օբյեկտների (արևային ֆոտովոլտային, երկրաջերմային և այլ տեղակայանքներ) բնականոն գործունեության, քաղաքացիների ու շահագործող անձնակազմի անվտանգության և գույքի պաշտպանության հետ կապված խնդրահարույց գործընթացներ, որոնց համար բացակայում են օրենսդրական կարգավորումներ: Քանի որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում օրինակելի փորձ չի հայտնաբերվել, ուստի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը բազմակողմանի ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում նախաձեռնել է փոփոխություն և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի № 313 որոշման մեջ՝ մշակելով սույն որոշման նախագիծը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» № 313 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու միջոցով կարգավորել նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների ստացման օբյեկտների բնականոն գործունեության, քաղաքացիների և շահագործող անձնակազմի անվտանգության ու գույքի պաշտպանության հետ կապված գործընթացները։

 

  1. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, «էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Օրենսդրորեն կամրագրվեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների ստացման օբյեկտների բնականոն գործունեության, քաղաքացիների և շահագործող անձնակազմի անվտանգության ու գույքի պաշտպանության հետ կապված նորմերը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի № 313 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի № 313 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի № 313 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի № 313 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.09.2017 - 12.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7885

Տպել