Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև Ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին

                                                                  Հիմնավորում

«Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

Անհրաժեշտությունը` Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի «3.5 գյուղատնտեսություն» բաժնի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներից և հանդիսանում է անտառային ոլորտի բարեփոխումնրն ապահովող միջոցառումների բաղկացուցիչ մասը:  

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Ապօրինի անտառհատումները հանդիսանում են անտառային տնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառներից մեկը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագիր, որը մասնավորապես նախատեսում է

  1. հասարակության իրազեկության բարձրացում,
  2. գյուղական չքավորության նվազեցում,
  3. համայնքային անտառային ծրագրեր,
  4. այլընտրանքային վառելիքի մատակարարում,
  5. օրինական փայտից արտադրանքի մատակարարման ավելացում,
  6. անտառային կազմակերպությունների վերակառուցում, տեխնիկական և մարդկային ռեսուրսների հզորացում,
  7. մոնիտորինգի և վերահսկողության համակարգերի հզորությունների ամրապնդում,
  8. անտառի վկայագրում:

          Չնայած նրան, որ ՀՀ կառավարության 2011թ. Հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշմամբ անտառամերձ համայնքների ազգաբնակչությանը տրամադրվում է անվճար թափուկ վառելափայտ, ինչպես նաև ներկայումս սկզբունքորեն կառավարության կողմից լուծված է բնակչությանը շուրջօրյա էլեկտրամատակարարման և շատ բնակավայրերի գազաֆիկացման հարցը, այնուամենայնիվ, կապված բնակչության ընդհանուր սոցիալական վիճակից, վառելափայտն ունի մեծ  պահանջարկ: Վառելափայտի որոշ ծավալներ օգտագործվում են ապօրինի, պետությանը պատճառելով մեծ վնասներ:  Պահպանության արդյունավետությունը բարձրացնելու շնորհիվ հնարավորություն կստեղծվի նվազեցնելու կորուստները և ներդրումներ իրականացնելու փայտանյութի արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Անտառային բնագավառում իրականացվող քաղաքակա­նությունը նպատակաուղղված է ՀՀ անտառների և անտառային հողերի կայուն կառավարմանը` պահպանությանը, պաշտպանությանը, վերականգնմանը, անտառապատման և արդյու­նավետ օգտագործմանը:

Կարգավորման նպատակը և բնույթը` «Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի անտառային ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև պահպանությունն իրականացնող կառուցվածքային միավորների հզորությունների ստեղծման համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

Ակնկալվող արդյունքը` Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործում, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացում, ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրում:

Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` «Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` «Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

Տեղեկանք

«Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

                                                                          Տեղեկանք

«Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաև ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական  նվազեցում չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    19.09.2017 - 06.10.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7739

Տպել