Հիշել նախագիծը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 

        «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը մշակվել է հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը և այդ որոշման ընդունումը  բխում է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մրցանակներ սահմանելու, բարձր առաջադիմություն ունեցող և ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ) մասնակցություն ունեցած ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման հստակ և արդյունավետ համակարգ ներդնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1557-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 443-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» № 1557-Լ որոշումը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 

2020 թվականին ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 760-Ա որոշման հավելվածով նախատեսված միջոցառումներին համապատասխան ընդունվել են` Հայաստանի Հանրապետության կառավարության  2022 թվականի փետրվարի 3-ի «Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու կարգը, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները և դրանք քննարկելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» № 124-Ն, 2022 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի ձևավորման և գործունեության կարգերը, ինչպես նաև հանձնաժողովների կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հասարակական կազմակերպություններից ընտրվող անդամների թափուր տեղերի համար մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանելու մասին» N 119-Ն և 2022 թվականի մարտի 24-ի «Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևը, դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար դափնեկրի վկայագրի ձևը, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկրի վկայագրի ձևը, դափնեկրի հուշամեդալի, հուշախորհրդանիշի նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձևը, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը, ինչպես նաև դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը, մրցանակակրի կողմից ստացված դրամական միջոցների օգտագործման համար օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման պայմանները, միջոցառումների համակարգման, վերահսկման, ինչպես նաև դրամական միջոցները մրցանակակրին փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 383-Ն որոշումները, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 7-ի N 443-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» № 1557-Լ որոշումը: Հետևապես՝ ներկայումս Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակներ սահմանված չեն, մրցանակների շնորհման և հանձնման որևէ համակարգ չի գործում:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր կդառնա բարձր առաջադիմություն ունեցող և ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ) մասնակցություն ունեցած ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր համակարգ ներդնել: «Լավագույն աշակերտ» անվանակարգի պարգևատրման չափն ու մրցանակների քանակը կնախատեսվեն մրցանակաբաշխության պայմանների սահմանումից հետո:

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

 «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ սահմանվում են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն ուսանողներին ամենամյա կրթական մրցանակների շնորհման առանձնահատկությունները, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվում են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, սահմանվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն ուսանողների կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակից համալսարանների ընտրության պայմանները, մասնակից համալսարանների ցանկը, «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության պայմանները: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր և արդյունավետ համակարգ է ներդրվում:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից ընդունել համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտեր:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    19.04.2022 - 05.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3784

Տպել