Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                  «        » ______________ 2022 թվականի N ____-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ

19-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

   Ղեկավարվելով «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնակազմի թվակազմը հաստատելու մասին» N 884-Ն որոշման 1-ին հավելվածում ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը:
  2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետի հիման վրա մեկամսյա ժամկետում ապահովել ռազմական ոստիկանության ֆինանսական բաժնի լուծարման գործընթացը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    07.04.2022 - 23.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2803

Տպել