ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 152հոդվածի՝

1. 1-ին մասում «չտրամադրելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով սահմանված վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելը» բառերով,

2. 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո երեք ամսվա ընթացքում՝ 

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: »:

Հոդված 2. Օրենսգրքի 2191 հոդվածի 1-ին մասում «152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ» բառերից հետո լրացնել «և 5-րդ» բառերով:

Հոդված 3. 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    07.04.2022 - 22.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2827

Տպել