Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման արդյունքում ծագող հարաբերությունները:

  1. Առկա իրավիճակը

    «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N ՀՕ-431-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում: Օրենքում նախատեսելով տարածական տվյալների և տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ: Տվյալ փոփոխության նպատակներից էր հնարավորինս արագ կարգավորել նշված նոր և երկրի զարգացման, անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր ոլորտները, քանի որ պրակտիկայում գործում էին տարածական տվյալների ստեղծման և օգտագործման չկարգավորված հարաբերություններ: Սակայն գեոդեզիան և քարտեզագրությունը մի կողմից և տարածական տվյալները մյուս կողմից միմյանց հետ հարաբերակցվում են որպես պրոցես և արդյունք: Այսինքն՝ դրանց միջև առկա է որոշակի կապ: Այդուհանդերձ առկա է նաև էական տարբերություն, որը պայմանավորված է նշված հանգամանքով: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է խնդրո առարկա ոլորտները կարգավորել առանձին իրավական ակտերով: Դա է հաստատում նաև միջազգային փորձը (Ուզբեկստան, արևելյան Եվրոպայի երկրներ):

   Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքը,  ընդունել «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» երկու առանձին օրենքներ, որոնք միտված են կարգավորելու գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաև տարածական տվյալների ոլորտները:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Նախագծի նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաև վեճերի լուծման կարգը և օրենքը խախտելու համար պատասխանատվությունները:

   «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքի նախագծի ընդունումը պետական և համայնքային բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

   Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.3-րդ ենթակետի պահանջներից:

 

 

  • Քննարկվել է

    04.04.2022 - 19.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6746

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: