Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի թիվ 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022թ. _____   ____-ի     N_______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» N 151-Ն որոշման(այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրից և ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

2) Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերը փոխարինել ««Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

                                                                                        վարչապետ Ն. Փաշինյան

 

                                                                                      ք. Երևան «     »____2022թ.

  • Քննարկվել է

    01.04.2022 - 16.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3930

Տպել