Հիշել նախագիծը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և  http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ:   Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում:

Որոշման նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է կառավարությունը:

Կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունները հետաքրքրիր և հեռանկարային չեն համարվում երիտասարդության և դիմորդների շրջանում: Առկա իրավիճակում այդ մասնագետներով ոչ համալրվածության և բացակայության պայմաններում պետության անվտանգության և գիտատեխնիակական զարգացման համար կարևորագույն ոլորտները չեն կարող ունենալ զարգացման հեռանկար:

Սույն փոփոխությունների իմաստով պետությունը նպատակային ուսուցման բաղադրիչ է դիտարկում կարևորագույն ոլորտներում մասնագետների պատրաստումը և կրթության շարունակականության և զարգացման ապահովումը: Անվճար հիմունքներով բուհ ընդունված ու շարունակություն ապահովող և ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ սովորելու հանգամանքը, պետության կարիքների համար որակյալ կադրերի պատրաստումը, ապահովումը  և այդ կադրերով վերոնշյալ ոլորտների զարգացմանն նպաստելը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է 10 ամյա և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն          12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը: 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև որակյալ կադրերի պատրաստումը, և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը: Հիմք կդրվի տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանելու և զարգացնելու պետության համար գիտատեխնիական, արդյունաբերական և անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտները:

 Կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնելը հնարավորություն կտա կրթական բոլոր աստիճաններով ուսուցում ստանալ տարկետում ունեցող քաղաքացիներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    31.03.2022 - 15.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5554

Տպել

Առաջարկներ`

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

11. Տարկետումը բանակից ազատվելու մոտիվացիա չէ, դրա նպատակներից է լավ զինվոր պատրաստելը: Միջազգային օլիմպիադաների մասով՝ հարկ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀՀ-ում ևս անցկացվեն միջազգային մասնագիտական օլիմպիադաներ, որը, ի թիվս այլնի, կապահովի արտասահմանցի ուսանողների ներհոսքը ՀՀ, կբարձրանա ՀՀ բուհերի միջազգային վարկանիշը ( Արկադի Սահակյան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ):

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

8. Շանհայի ռեյտինգի թոփ 50 համալսարանների որոշման գործընթացում եղել են գործոններ, որոնք կրթության հետ այնքան էլ սերտ կապ չունեն. այդ համալսարանների ֆինանսական վիճակը, աշխատակիցների շրջանում Նոբելյան մրցանակակիրների քանակը, ակադեմիկների քանակը և այլն: Ողջունելի կլինի, եթե ՀՀ կառավարության կողմից համապատասխան մասնագիտությունների ընտրության ժամանակ տրամադրվի նաև ծրագրային, ֆինանսական աջակցություն, որպեսզի հնարավոր լինի ղեկավարել գործընթացը (Ալֆրեդ Պետրոսյան, ՀԱՊՀ ավագ դպրոցի տնօրեն):

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

6. Անհրաժեշտ է փոփոխություն կատարել 2019թ. սեպտեմբերի 3-ի 605 հրամանում 1-ին կետի 3-րդ ենթակետում և ավելացնել նաև «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան (Էլբակ Էլբակյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պռոռեկտոր ):

Տեսնել ավելին