Հիշել նախագիծը

ՀՀՇՆ 31-04-2022 «ՏԱՆԻՔՆԵՐ ԵՎ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ 31-04-2022 «ՏԱՆԻՔՆԵՐ ԵՎ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

        Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում՝ այդ թվում Երևան քաղաքում ծավալված շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

        ՀՀ տարածքում ներկայումս գործում են  նախկին ԽՍՀՄ շինարարական նորմերը՝ ՍՆիՊ II-26-76 «Տանիքածածկեր», որոնք այլևս արդիական չեն նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող կառուցապատման ծրագրերի համար և չեն համապատասխանում ստանդարտացման փաստաթղթերի ազգային համակարգի, քաղաքաշինական, բնապահպանական ու սանիտարական նորմերին, համահունչ չեն ԱՊՀ և ԵՄ երկրներում գործող արդի ընթացակարգերին, միջկառավարական, միջպետական պայմանագրերով ստանձնած պահանջներին ու սահմանված մարտահրավերներին:

Ակնհայտ է, որ նախագծային կամ շինարարական  կազմակերպությունները շինարարական օբյեկտներում տանիքածածկերի ընտրության գործընթացներն ապահովում են  իրենց հայեցողությամբ, ներդնում և կիրառում են տանիքածածկի արդի տեսականի, որն օրենսդրորեն ՀՀ տարածքում հիմնավորված չէ:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական բյուջեների միջոցների հաշվին մեծածավալ աշխատանքներ են կատարվում թե բնակարանաշինության և թե դպրոցաշինության ոլորտներում, որոնցում արդի տանիքածածկերի օգտագործումը մեծ դերակատարում ունի քաղաքային ու գյուղական բնակավայրերի ձևավորման, քաղաքաշինական ակնհայտորեն բարելավված  միջավայրի ստեղծման գործում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Տանիքածածկեր» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 9-ի NՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/18 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «ԳՈՂԹՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատվիրվել են «Տանիքածածկեր» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օրը:

       Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:

2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում.

         Հոդված 6.6 «Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու... »,

2) «Քաղաքաշինության մասին» օրենք.

         Համաձայն Հոդված 2-ի`«Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները. »,

3) ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

           Կետ 14` «Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը»:

            Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ31-04-2022 «Տանիքածածկեր»  Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «ԳՈՂԹՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

       Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀՀՇՆ 31-04-2022 «ՏԱՆԻՔՆԵՐ ԵՎ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը  

 

1. «Տանիքներ և տանիքածածկեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայսատանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի Հրամանի նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:

 

  • Քննարկվել է

    30.03.2022 - 14.04.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3360

Տպել