Հիշել նախագիծը

«Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________ 2022 թվականի N —Լ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 2.3 գլխով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 36-րդ կետի 36.1-ին ենթակետը`

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
1) Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

  Հավելված 1

ՀՀ կառավարության  2022 թվականի

---------------  ------ի  N ---- Լ

որոշման

 

 

 

 

 

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՓՈՍՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

2022

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

  1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ................................................................................................................4
  2. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ........................................................................................................4
  3. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ...................................................................................................................5
  4. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ..........................................................................................................6

4.1. Փոստային ոլորտի պետական քաղաքականության իրականացումը………................................6

4.2. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը…………………….......................7

4.3. Փոստային կապի ծառայությունների շուկայի արդի վիճակի նկարագրում.................................8

4.3.1․Նամակագրական հաղորդակցությամբ առաքանիներ...................................․․․․.....................10

4.3.2.Ապրանքային ներդրվածքով առաքանիներ.......................................................․․..................12

4.3.3.Դրամական միջոցների փոստային փոխանցումներ............․․․․...............................................13

5.ՓՈՍՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ.............14

5.1. Փոստային կապի ծառայությունների շրջանակի սահմանում...................................................15

5.2. Փոստային կապի ազգային օպերատորի գործունեությունը և զարգացման ուղղությունները․....17

5.3. Փոստային կապի գործունեության լիցենզավորումը................................................................21

5.4. Շուկայական մրցակցությունը.................................................................................................23

5.5.Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները.............................23

5.6. Որակի պահանջները.............................................................................................................25

5.7. Հասանելիությունը.................................................................................................................26

5.8. Պետական աջակցությունը և օժանդակությունը......................................................................28

5.9. Սոցիալական հիմնախնդիրների լուծումը................................................................................29

5.10. Միջազգային պարտավորություններ և համագործակցություն...............................................29

5.11.Փոստային ոլորտում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղություններ............................................................................................................32

5.12.Փոստային ոլորտի կադրային ապահովում.............................................................................34

6.ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ.................................................................................................35

6.1. Փոստային ոլորտի կարգավորման իրավական հիմքերի ապահովում......................................35

6.2. Փոստային ոլորտի շուկայի մոնիթորինգը...............................................................................36

6.3. Վիճակագրական տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը..................................37

6.4. Փոստային ոլորտում տնտեսվարող սուբյեկտների գործարար ծրագրերի վերլուծությունը և գնահատումը................................................................................................................................37

6.5. Հաշվետվությունների մեխանիզմի ներդրումը փոստային կապի ոլորտում տիրող ներկա իրավիճակի գնահատման  համար................................................................................................38

  1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ.............................................................................................38
  2. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ................................................................................................39

 

 

 

 

 

 

 

 

 

1.    ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

  1. Հայաստանի Հանրապետությունում փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

2.    ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

  1. Սույն Հայեցակարգը նպատակ է հետապնդում բարձրացնել փոստային ոլորտի դերը և նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ներառական զարգացման գործում` փոստային կապի ծառայությունների հասանելիության, մատչելիության, որակի և բազմազանության խթանման, փոստային կապի ազգային օպերատորի (նշանակված օպերատորի) կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների միջոցով: 
  2. Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը փոստային ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կապահովի փոստային կապի ծառայությունների արդյունավետ և շարունակական իրականացումը:
  3. Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում փոստային ոլորտի զարգացման քաղաքականության առաջնահերթությունները, հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները:
  4. Սույն հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 36-րդ կետի 36.1-րդ ենթակետի պահանջից:

 

3.    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Սույն փաստաթուղթը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցումները Հայաստանում փոստային ոլորտի զարգացման վերաբերյալ և համահունչ է Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարությանը:
  2. Հայեցակարգը ներառում է փոստային կապի ծառայությունների շուկայի ներկա նկարագիրը, կարգավորումները և գնահատականը, փոստային ոլորտի զարգացման առանցքային նպատակները, փոստային ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության և կարգավորման սկզբունքներն ու խնդիրները` ոլորտում առկա խնդիրների համակարգային վերլուծությունների և գնահատման հիման վրա, ինչպես նաև նոր մոտեցումները և առկա մոտեցումներում իրականացվելիք փոփոխությունների անհրաժեշտությունը:
  3. Փոստի առաքելությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պետական մարմիններին և իրավաբանական անձանց արդի, մատչելի, հասանելի և շարունակական փոստային կապի ծառայությունների մատուցման ապահովումն է: Փոստային կապի ծառայություններին առնչվում են ոչ միայն ավանդական փոստային կապի ծառայությունները, այլև տրանսպորտա-լոգիստիկ ծառայությունները (բեռնափոխադրումների և սուրհանդակային գծով), էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունները (փոստային ծառայությունները մրցակցում, նաև համագործակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների, հիբրիդ փոստի, ինտերնետ հասանելիության հետ) և վճարահաշվարկային ծառայությունները (կենսաթոշակների և նպաստների վճարում, կոմունալ և այլ վճարումների իրականացում):
  4. Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Համաշխարհային փոստային միության (այսուհետ՝ ՀՓՄ) անդամ, պարտավորություն ունի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը: Դա նշանակում է, որ փոստային կապի ունիվերսալ ծառայությունները պետք է մատուցվեն հանրապետության բոլոր բնակավայրերում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, անկախ դրանց տնտեսապես արդունավետ լինելու հանգամանքից:
  5. Սույն Հայեցակարգի հիմնական նպատակն է սահմանել միջոցառումների համալիր համակարգ՝ փոստային կապի ծառայությունների կայուն զարգացման ապահովման համար, որպես երկրի սոցիալական և տնտեսական ամբողջականության գործիք և ստեղծել պայմաններ՝ փոխշահավետ ու արդյունավետ միջազգային համագործակցության համար:
  6. Փոստային ոլորտն ակտիվ ներգործություն ունի տնտեսության, կառավարման, գործարարության զարգացման, մարդկանց կենսամակարդակի և ներառական սոցիալական զարգացման վրա: Այս տեսանկյունից կարևորվում է փոստային կապի ծառայությունների տեսականու ընդլայնումը և որակի համակարգի բարելավումը, փոստային ենթակառուցվածքների արդիականացումը, փոստային կանոնակարգումների և օրենսդրական կարգավորումների վերանայումը:
  7. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և առաջընթացի այս դարում փոստային ոլորտը, որպես հասարակական հաղորդակցության կարևորագույն տարր, ունի իր ուրույն տեղն ու նշանակությունը և զգալի դերը տնտեսության զարգացման, բնակչության պահանջմունքների բավարարման, փոխկապակցվածության և տարաբնույթ ծառայությունների հասանելիության գործում: Այսօր հատկապես փոստն է հանդիսանում կապի ամենահանրամատչելի և անփոխարինելի միջոցը մեր հանրապետության հեռավոր շրջանների միջև` բնակչությանը մատուցվող ոչ միայն փոստային, այլև ֆինանսական, պետական, տեղեկատվական և սոցիալական ծառայությունների գծով:
  8. Փոստը, որը մատչելի և հասանելի է բնակչության բոլոր խավերին, այսօր պետք է քայլի ժամանակին համընթաց` մատուցելով ժամանակակից բարձր տեխնոլոգիական ծառայություններ և ապահովի փոստային ունիվերսալ ծառայությունների արդյունավետ և շարունակական իրականացումը:

4.    ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

4.1. Փոստային ոլորտի պետական քաղաքականության իրականացումը

  1. Փոստային ոլորտի զարգացման նպատակների և խնդիրների իրականացումը պահանջում է փոստային ոլորտում պետական քաղաքականության կիրառում՝ հաշվի առնելով ինչպես փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման շուկայի ներկա վիճակի առանձնահատկությունները, այնպես էլ այդ շուկայի նշանակությունը երկրի տնտեսության զարգացման գործում: Փոստային ոլորտի պետական կարգավորման քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ շուկայի բազմակողմանի զարգացման խնդիրների լուծմանը և ազգաբնակչության պահանջարկի որակյալ բավարարմանը:
  2. Որպես կանոն, փոստային ոլորտի պետական կարգավորումն ուղղված է հիմնականում փոստային կապի ունիվերսալ ծառայություններին, որի հիմնական խնդիրը փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ֆինանսավորման և որակն ապահովող պահանջների սահմանումն է և դրանց կատարման վերահսկումը, ինչպես նաև այդ ծառայությունների մատուցման համար փոխհատուցման մեթոդների մշակումն ու ներդրումը:
  3. Ինչ վերաբերում է այլ փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցմանը, ապա պետական կարգավորման խնդիրը կայանում է նրանում, որ մրցակցության համար ստեղծվեն հավասար պայմաններ, ինչը խթան կհանդիսանա փոստային ոլորտի զարգացմանը:

4.2.       Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը

  1. Ներկայումս փոստային ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է «Փոստային կապի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով: «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան՝ փոստային ոլորտում պետական քաղաքականությունն իրականացնում է փոստային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
  2. Փոստային ոլորտի ընդհանուր զարգացումը հիմնովին կախված է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտից, որի բարեփոխումների նպատակով ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը:Ներկայումս հիմք ընդունելով ոլորտի զարգացման միջազգային միտումները, ինչպես նաև Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարութունը փոստային ոլորտում լիազորված մարմնի կողմից իրականացվում է քաղաքականության համապատասխանեցման գործընթացը:

4.3. Փոստային կապի ծառայությունների շուկայի արդի վիճակի նկարագրում

  1. Փոստային և սուրհանդակային ծառայությունների մատուցման շուկայի կառուցվածքը` «Բիզնեսը-բիզնեսին», «Բիզնեսը-սպառողին», «Սպառողը-բիզնեսին», «Սպառողը-սպառողին» ձևաչափերը և առևտրային շուկաներում գործարարության զարգացման տարբերակները դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ գործարար հատվածը, որպես փոստային և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող, գրեթե բացակայում է: Հայաստանի Հանրապետության փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման շուկայում մեծ մաս է կազմում «Սպառողը-սպառողին» ձևաչափով առևտրային շուկան, ինչը վկայում է ֆիզիկական անձանց միջև հաղորդակցության մեծ ծավալի առկայության մասին: Այդ ձևաչափով գործող շուկան գնալով նվազում է` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմանը զուգընթաց, ինչպիսիք են` հեռախոսակապը, հեռատիպային կապը, էլեկտրոնային փոստը: Փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր ծավալի փոքր մասն է կազմում «Բիզնեսը-սպառողին» ձևաչափով գործող առևտրային շուկան, ինչը ցույց է տալիս, որ «Ապրանքներ փոստով» ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում թույլ է զարգացած` չթողնելով զգալի ազդեցություն փոստային ծառայությունների մատուցման ծավալների վրա: Սահմանափակ են նաև փոստային ծառայություններ մատուցող այնպիսի հիմնական շուկաներ, ինչպիսիք են «Բիզնեսը-բիզնեսին» ձևաչափով գործող շուկաները, ինչը ցույց է տալիս, որ բազմաբնույթ գործունեություն ծավալող կազմակերպություններին մրցունակ փոստային և սուրհանդակային ծառայություններ չեն առաջարկվում:
  2. Փոստային կապի ծառայությունների շուկայի նկարագրման շրջանակներում ուսումնասիրվում են փոստային ծառայությունների 3 հիմնական հատված՝ նամակագրական հաղորդակցությամբ առաքանիներ, ապրանքային ներդրվածքով առաքանիներ և դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացում:
  3. Համաձայն ՀՓՄ-ի վիճակագրության՝ փոստային եկամուտները վերջին տարիներին անվանական արտահայտությամբ աճել են։ 2019 թվականին կազմել է 274 մլրդ ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք), այսինքն՝ 2018 թվականի համեմատ աճելով 3%-ով։ Թեև փոստային օպերատորների ֆինանսական եկամտի ամենամեծ աղբյուրը մնում է փոստային առաքումների հատվածը (2019-ին՝ 35%), ծանրոցների և լոգիստիկայի հետ կապված հասույթի մասնաբաժինը, շարունակում է աճել (29% 2019 թվական): Հաշվի առնելով դրա ազդեցությունը էլ. փոստի թողունակության վրա՝ COVID-19-ը անկասկած 2020 թվականին կազդի փոստային օպերատորների եկամուտների վրա: 197 երկրների և տարածքների խմբի տվյալների վրա հիմնված՝ 2000-2018 թվականների ընթացքում փոստային եկամուտների երկարաժամկետ առաձգականությունը ՀՆԱ-ի նկատմամբ, գնահատականները տատանվում են 0,32%-ից մինչև 0,47%: Համաշխարհային ՀՆԱ-ի կանխատեսման հիման վրա՝ -5,2%, ընդհանուր կորուստը 2020 թվականին փոստային հատվածի եկամուտը կարող է լինել 4,5-ից 6,5 միլիարդ ՓՀԻ: COVID-19 համաճարակը բռնկվեց այն ժամանակ, երբ փոստային օպերատորներն արդեն իսկ կանգնած էին փոստային առաքումների հատվածի շարունակական անկման առաջ: Իսկապես, 2019 թվականը նշանավորվեց ինչպես ներքին, այնպես էլ միջազգային փոստի հոսքերի նոր կրճատմամբ: 2019 թվականին Ներքին փոստային առաքումների ծավալը նվազել է մոտ 1,8%-ով. Այս անկման տեմպերը ավելի ցածր էին, քան 10 տարվա միտումը՝ տարեկան -2,5%, ինչը վկայում է երկարաժամկետ էվոլյուցիայի տեմպերի դանդաղման մասին։ Ակնկալվում է, որ այս միտումը կհաստատվի, երբ 2020 թվականի վերջնական թվերը հասանելի լինեն՝ տարեկան 10 մլրդ միավորի վնասի չափով։ Միջազգային փոստային առաքումների ծավալները շարունակել են նվազել, 2019 թվականին գրանցվել է -3,6%, ինչը ցածր է 10 տարվա ցուցանիշների միտումներից, տարեկան -5%:
  4. Թվայնացումը փոխել է նաև ավանդական փոստային հատվածի սահմանները, քանի որ նշանակված օպերատորներն այլևս չեն վերահսկում շուկայի մեծ մասը: Հաշվի առնելով որ նրանց մասնաբաժինը շուկայում նվազում է (72,8% նամակների, 39,3% արագ փոստի և 37,8% ծանրոցների համար[1]) նշանակված օպերատորները շարժվում են դեպի ցածր աճ ունեցող հատվածներ, միաժամանակ համաշխարհային «մնացորդային ցանց» դառնալու վտանգի ռիսկով։ Իսկապես, մի ​​քանի տասնամյակ առաջ, շատ երկրներում փոստային ոլորտն ամբողջությամբ ղեկավարվում էր մեկ օպերատորի կողմից, որը սովորաբար կառավարության մասն էր կազմում և պատասխանատու էր ունիվերսալ ծառայության պարտավորությունների ծածկույթի համար. Ոլորտը դարձել է առավել ազատականացված և շատ ավանդական օպերատորներ սեփականաշնորհվել են, բայց ունիվերսալ փոստային ծառայությունների պարտավորությունը մնում է առաջնահերթություն, հատկապես հաշվի առնելով, որ աշխարհի բնակչության որոշ մասը մնում է առանց փոստային ծառայությունների հասանելիության: Չնայած այս մարտահրավերներին, հնարավորությունները շատ են՝ շնորհիվ ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի աննախադեպ աճի, որը շուկայում աճի հնարավորություններ է բացում բոլոր մասնակիցների համար՝ ներառյալ նշանակված օպերատորների: Նրանք իսկապես կարող են օգտագործել իրենց գործող ցանցերը և վստահությունը, որպեսզի օգուտ քաղեն միջազգային փոստափոխանակման զարգացումից: Բացի այդ, հանրային ծառայության իրենց ավանդույթի շնորհիվ նրանք կարող էին ծառայել որպես գործընկերներ կառավարությունների համար և նպաստել Միավորված ազգերի կազմակերպության նպատակների իրականացմանը կայուն զարգացման ոլորտում: Կարգավորման կարևորությունը ունի իր նշանակությունը նման իրավիճակում, դրա համար առավել խիտ ցանցի ստեղծման համար անհրաժեշտ է կանոնների ներդաշնակեցում, որը կարող է արագացնել նորարարությունը և տնտեսական աճը, ինչպես նաև օգնել երկրներին իրագործել Միավորված ազգերի կազմակերպության նպատակները՝ կայուն զարգացման ոլորտում։

4.3.1.   Նամակագրական հաղորդակցությամբ առաքանիներ

  1. Սույն հայեցակարգի իմաստով նամակագրական հաղորդակցությամբ առաքանիներն են նամակագրական թղթակցությունը, հասցեավորված հաշիվ ապրանքագրերը, կատալոգները և թղթային կրիչի ներդրվածքով այլ առաքանիները:
  2. 24. Ներկայումս նամակագրական թղթակցությունը ներկայացվում է ինչպես ավանդական թղթային հաղորդագրության ներդրվածքով, այնպես էլ էլեկտրոնային նամակներով: Օգտագործվում են նաև հիբրիդային փոստի տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս էլեկտրոնային հաղորդակցության առաքումն իրականացնել թղթային հաղորդագրության տեսքով կամ էլ հակառակը:
  3. 25. Նամակագրական հաղորդակցությամբ առաքանիների միջազգային շուկայում նկատվում է ընդհանուր ծավալի անկման միտում և դրանց փոխարինումը էլեկտրոնային նամակներով, հաշվի առնելով արդի կապի միջոցների զարգացումը՝ էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր, հեռախոսային հաղորդակցություններ:
  4. 26. Շատ երկրների նամակագրական թղթակցությամբ առաքանիների շուկաներում, այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա նկատվում է աճի տեմպերի իջեցում, իսկ հետո ծավալների կտրուկ կրճատում:
  5. 27. Համաձայն ՀՓՄ-ի վերջին ուսումնասիրությունների, համաշխարհային ներքին նամակների հոսքը, որոնք առանձնացված են ըստ ուղարկողի տեսակի՝ ցույց են տալիս, որ փոստի այս տեսակի մեծ մասը սկիզբ է առնում բիզնեսից, պետական և ոչ պետական կազմակերպություններից և հասցեագրված են առանձին տնային տնտեսություններին:
  6. 28. Ըստ ՀՓՄ-ի մեկ այլ ուսումնասիրության, հեռահաղորդակցությունը (հեռախոս, SMS, ֆաքս) կազմում է ընդհանուր համաշխարհային կապի շուկայի 70%-ը և հավանական է, որ կմնա նույն մակարդակի վրա: Մնացած 30%-ից՝ նամակի տեսքով փոստը կազմում է 20%-ը, բայց այս տոկոսը անկում է ապրում, սոցիալական ցանցերի և էլ. փոստի արագ զարգացման պատճառով: Դրանք ամենայն հավանականությամբ կբարձրանան, չնայած ներկայումս զբաղեցնում են շուկայի մի փոքր մասնաբաժինը:
  7. 29. Իրավաբանական անձանց կողմից բնակչությանը հասցեագրված առաքանիների հատվածի աճը հիմնականում կպայմանավորվի կատալոգային և հասցեագրված առաքման զարգացմամբ:
  8. 30. Կատալոգային առաքման աճը կախված է որոշակի գործոններից, առաջին հերթին շուկայում էլեկտրոնային առևտրով և մանրածախ հեռակա առևտրով զբաղվող նոր ընկերությունների կատալոգների վաճառքով:
  9. 31. Հասցեագրված գովազդային առաքումների աճը կախված է հանրությանը լիարժեք և բազմաբնույթ ծառայությունների ստեղծմամբ և մատուցմամբ: Այսօր Հայաստանում բացակայում է կազմակերպված հասցեագրված գովազդի շուկան, տվյալ ծառայության տարածման մակարդակը շատ ցածր է, միևնույն ժամանակ մի շարք երկրներում գովազդային առաքանիները ձևավորում են նամակագրական թղթակցության ինքնուրույն զարգացած հատված:

 

4.3.2 Ապրանքային ներդրվածքով առաքանիներ

  1. Ապրանքային ներդրվածքով փոստային կապի փոխադրումների հատվածը հիմնականում ներկայացված է հեռակա առևտրի շուկայի մասնակիցների առաքանիների սպասարկմամբ:
  2. 33. Ապրանքային ներդրվածքով փոստային առաքումը փոստի շուկայի հատվածներից մեկն է, որն իրականում աճում է: Այս աճի գլխավոր դերակատարներն են առցանց գնումները և առցանց աճուրդները: Հետազոտության համաձայն առաքման շուկան առաջիկա հինգ տարիների ընթացքում աճում է տարեկան մոտ 3-5% -ով: Էլեկտրոնային առևտուրը զարգանում է, սակայն տարածվածությունը թե՛ բիզնեսի, թե՛ հասարակության շրջանում դեռևս շատ ցածր է։
  3. 34. Սպասվում է իրավաբանական անձանցից ֆիզիկական անձանց հասցեագրված առաքանիների աճ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ միջազգային: Վերջինիս զարգացումը կապված է միջազգային փոստային առաքանիների, հատկապես փոքր փաթեթների ծավալի աճով: Նման ձևով առաքվում են ապրանքներ, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձեռք են բերել արտասահմանյան առցանց խանութներից: Նման ապրանքները բնութագրվում են ցածր գներով, միևնույն ժամանակ մեծ տեսականիներով, քան կարող է առաջարկել տեղական շուկան:
  4. 35. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առցանց գնումների փոստային առաքման ծառայություններ մատուցում են 9 ընկերություններ:

 

4.3.3    Դրամական միջոցների փոստային փոխանցումներ

  1. 36. Ներկայումս բանկային ժամանակակից ծառայությունների և վճարային համակարգերի զարգացմամբ փոստային դրամական միջոցների փոստային փոխադրությունների մասնաբաժինը աստիճանաբար նվազում է: Դրա հետ մեկտեղ գործարքներում տեղի է ունենում կանխիկ դրամական միջոցների փոխակերպում անկանխիկ բանկային գործարքների: Առաջին հերթին դա պայմանավորված է վճարային քարտերի և ինտերնետ-բանկինգի ներթափանցման աճի հետ:Չնայած զարգացման տեմպերին՝ 2021 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության ընդամենը 7%-ն է օգտվում ինտերնետային բանկային ծառայություններից:
  2. 37. Միաժամանակ, Հայաստանի հեռավոր գյուղական բնակավայրերի բնակիչների մեծ մասը չունեն ժամանակակից բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն, ինչը պայմանավորված է գյուղական բնակավայրերում բանկային ցանցի բացակայությամբ: Բնակչության այս կատեգորիան գործում է բացառապես կանխիկ միջոցներով:Բանկային համակարգում նրա ներուժի ներգրավվածությունը մնում է չիրացված:
  3. 38. Վերջին տարիներին աշխարհում դրամական փոխանցումների շուկան նույնպես զգալի փոփոխություններ է կրել։ 2014-2016 թվականների աննշան անկումից հետո, 2017-2019 թվականների ընթացքում անձնական դրամական փոխանցումների ներհոսքն աճել է՝ 2019 թվականին կազմելով ավելի քան 717 մլրդ ԱՄՆ դոլար: COVID-19 համաճարակի պատճառով 2020 թվականի փոխանցումները 2019 թվականի համեմատ նվազել են (-7,0%), և այս միտումը ակնկալվում է, որ 2021 թվականին կմնա անփոփոխ՝ կնվազի մինչև 619 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի ցածր է, քան 2009 թվականի համաշխարհային ռեցեսիայի ժամանակ։[2]

 

5.    ՓՈՍՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. 39. Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակներն են.
    • ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման մատչելիություն, հասանելիություն և բարձր որակ.
    • ընդլայնել փոստային ծառայությունների ցանկը և բարձրացնել մատուցման որակը.
    • ակտիվացնել փոստային ոլորտում շուկայական մեխանիզմները, ապահովել առողջ մրցակցությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար.
    • ակտիվացնել փոստի կազմակերպման ոլորտում ներդրումային գործունեությունը.
    • կատարելագործել փոստային և սուրհանդակային ծառայություններից օգտվողների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան երաշխավորված իրավունքների պաշտպանվածության մեխանիզմները:

 

  1. 40. Վերը թվարկված նպատակներին հասնելու համար պահանջվում է խնդիրների լուծում կապված փոստային ծառայությունների շրջանակի սահմանման, փոստի ոլորտի լիցենզավորման գործունեության մեխանիզմների կատարելագործման, փոստային կապի ազգային օպերատորի ծառայությունների ոչ խտրական մուտքի ապահովման, փոստային ունիվերսալ ծառայությունների ցանկի և այդ ծառայությունների կարգավորման մեխանիզմների սահմանման, փոստային կապի ազգային օպերատորի համար պետական աջակցության սահմանման, փոստային ոլորտի կադրային ապահովման, փոստային ոլորտում նորագույն տեխնոլագիաների ներդրման և զարգացման հետ:

5.1.        Փոստային կապի ծառայությունների շրջանակի սահմանում

  1. 41. Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, տնտեսական հիմքերը, փոստային ոլորտի կարգավորման կարգը, փոստային և/կամ սուրհանդակային կապի օպերատորների և ծառայությունների օգտվողների միջև ծագող իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրնեսդրությամբ:
  2. 42. Միևնույն ժամանակ ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ տարանջատում սահմանված չէ բեռների տեղ հասցնման ծառայությունների և փոստային առաքանիների առաքման ծառայությունների միջև: Հետևաբար, տվյալ ոլորտում ձեռներեցները ինքնուրույն են որոշում թե որ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան են գործունեություն իրականացնում:
  3. 43. Փոստային ծառայությունների հարակից ուղղություններով գործունեության հստակ տարանջատման բացակայությունը ընկերություններին թույլ է տալիս իրականացնել լիցենզավորման ենթակա փոստային գործունեություն առանց համապատասխան լիցենզիայի՝ հիմնավորելով, որ նրանք մատուցում են տրանսպորտա-էքսպեդիցիոն ծառայություններ:
  4. 44. Տվյալ հանգամանքները չեն նպաստում փոստային ծառայությունների շուկայի զարգացմանը, նրա մասնակիցների միջև առողջ մրցակցությանը, ինչպես նաև թույլ չեն տալիս գնահատել փոստային ծառայությունների շուկան բնական և արժեքային ցուցանիշներով:
  5. 45. Այդ խնդրի լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում անհրաժեշտ է հստակ սահմանել փոստային ծառայությունները, փոստային առաքումներին ներկայացվող պահանջները և փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնները:
  6. 46. Փոստային ծառայություններն իրենցից ներկայացնում են փոստային առաքանիների առաքման (ընդունման (հավաքագրման), մշակման, փոխադրման, տեղ հասցնման (հանձնման)) գործունեությունը:
  7. 47. Փոստային առաքանիներն են՝ բացառությամբ էլեկտրոնային փաստաթղթերի ձևով առաքվող, փոստային կապի օպերատորի (ուղարկողի և հասցեատիրոջ նկատմամբ երրորդ անձի) կողմից ուղարկողից ընդունվող նամակագրական հաղորդակցությամբ և/կամ ապրանքային ներդրվածքով փաթեթավորված առաքանիները՝ հասցեատիրոջը առաքելու համար:
  8. 48. Փոստային ծառայությունների մատուցման ժամանակ պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի նամակագրական թղթակցության գաղտնիության իրավունքը:
  9. 49. Փոստային և/կամ սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են ապահովել փոստային ծառայության գաղտնիության պահպանումը և օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն, իսկ բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար օրենքով նման պարտավորություն սահմանված չէ:

5.2.       Փոստային կապի ազգային օպերատորի գործունեությունը և զարգացման ուղղությունները

  1. 50. «Փոստային կապի մասին» օրենքի համաձայն՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ Ընկերություն), հանդիսանալով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների (նամակագրական թղթակցության, մինչև 20 կգ. քաշով ծանրոցների, գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականների, ինչպես նաև «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում) մատուցումը:
  2. 51. Որպես հիմնական գործունեություն` Ընկերությունը մատուցում է փոստային կապի ունիվերսալ և փոստային կապի այլ ծառայություններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և իրականացնում է միջազգային փոստափոխանակումը՝ Համաշխարհային փոստային միության շրջանակներում: Որպես վճարահաշվարկային ընկերություն` այն իրականացնում է նաև առևտրային և այլ գործունեության տեսակներ, որոնց ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության2006 թվականիի նոյեմբերի 30-ի թիվ 1656-Ա որոշմամբ:
  3. Ընկերության բոլոր փոստային բաժանմունքներում մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 27.10.2016 թվականի թիվ 1109-Ն որոշմամբ սահմանված հետևյալ պետական ծառայությունները.
  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցում
  • Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում
  • «Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք» ստանալու դիմումների ընդունում
  • Կորած կամ մաշված հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի տրամադրում, տրանսպորտային միջոցի սեփականության նոր վկայականի տրամադրում
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում) դնելու դիմումների ընդունում
  • Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից տրվող «Փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանք» ստանալու դիմումների ընդունում
  • «Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք» ստանալու դիմումի ընդունում:
  1. «Հայփոստ» ՓԲԸ-ն՝ համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության, ինչպես նաև այլ իրավասու պետական մարմինների հետ, առաջին անգամ Իջևան Գյումրի և Վանաձոր քաղաքներում բացել է պետական ծառայությունների միասնական գրասենյակներ, որոնցում  պետական մարմինները ներկայացված են իրենց աշխատակիցներով և ծառայությունները մատուցում են անմիջականորեն՝ առանց պատվիրակման: Հանրային փոստային ցանցի միջոցով՝ հանրային ծառայությունների, ինչպես նաև բազմաթիվ այլ ծառայությունների մատուցումն ընդունված մոտեցում է բոլոր զարգացած երկրների համար: Այսօրինակ կենտրոնացված սպասարկման կետեր «Հայփոստ» ՓԲԸ-ն նախատեսում է բացել բոլոր մարզկենտրոններում ու մեծ քաղաքներում, որոնց միջոցով քաղաքացիներին կմատուցվեն միասնական չափորոշիչներով ծառայութուններ: Պետության կողմից այս ոլորտում քաղաքականության սահմանումը հնարավորություններ կընձեռի պետական ծառայությունները հասանելի դարձնել երկրի ողջ տարածքում՝ բոլոր օգտվողների համար, ինչը կապահովի տարածքների համաչափ զարգացում, տարածքային խտրականության բացառում օգտվողների համար, օպերատիվություն և միջոցների խնայողություն:
  2. Ընկերությունն իր հիմնական գործունեությանը զուգընթաց, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ, այդ թվում՝ ապահովում է սոցիալական վճարումների (կենսաթոշակներ, նպաստներ), հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների փոխանցման, դրամական փոխանցումների և այլ ծառայությունների իրականացումը: Ընկերությունն օգտագործելով իր ֆիզիկական ենթակառուցվածքները և տարածվածությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ներդնում է տարբեր տեսակի առևտրային ծառայություններ, ներառյալ հեռակա առևտրի միջոցով ապրանքների և ծառայությունների վաճառքը:
  3. 55. Ընկերությունն առավել մրցակից, թափանցիկ, արդյունավետ և հաշվետու դարձնելու, ինչպես նաև փոստային ենթակառուցվածքը արդիականացնելու և բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1379-Ա որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև կնքվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին» պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) (5 տարի ժամկետով): 2008 թվականի սեպտեմբերի 8-ին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր` Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: 2012 թվականի հուլիսի 10-ին կողմերի միջև կնքվել է նոր համաձայնագիր` համաձայն որի Պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
  4. 56. Մինչև Ընկերության կառավարման նոր մոդելի ընտրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1240-Ա որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև 2016 թվականի դեկտեմբերի 14-ին կնքվել է պայմանագիր «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին», որի գործողության ժամկետն է 2017 թվականի սեպտեմբերի 30-ը, սակայն այն 3 անգամ երկարաձգվել է (պայմանագրի ավարտը՝ 2020 թվականի փետրվարի 15-ը):
  5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 08.11.2019 թվականի N 1645-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկի համաձայն «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ընկերության կառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
  6. 58. Ընկերությունը որպես փոստային կապի ազգային օպերատոր կառավարում է 1209 փոստային դասիչներ՝ սպասարկելով ավելի քան 000 հասցե Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ իր 835 փոստային բաժանմունքների միջոցով: Մինչև 2016 թվականը ամբողջովին վերանորոգվել, արդիականացվել և տեխնիկապես վերազինվել են թվով 250 փոստային բաժանմունքներ, իսկ 2021 թվականի ընթացքում վերանորոգվել, արդիականացվել և տեխնիկապես վերազինվել են թվով 20 փոստային բաժանմունքներ:
  7. 2020 թվականին «Դելոյթ Արմենիա» ընկերության կողմից մշակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի 2021-2025 թվականների ռազմավարությունը, որը հաստատվել է Դիտորդ խորհրդի կողմից:
  8. 60. Ներկայումս ակնհայտ է, որ փոստային կապի ազգային օպերատորի ենթակառուցվածքների արդիականացման և բարելավման շարունակման համար երկարաժամկետ և մեծածավալ ներդրումների անհրաժեշտություն կա:
  9. 61. Հաշվի առնելով միջազգային փորձը, նպատակահարմար է դիտարկել բաժնետոմսերի մասնակի մասնավորեցումը: Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում հնարավորություն կընձեռվի Ընկերությունում ներգրավել ներդրումներ: Միջազգային պրակտիկայում, հիմնականում Եվրամիության անդամ պետություններում կիրառվում է փոստային կապի նշանակված օպերատորների կառավարման մոդելի նման ձևաչափը: Օրինակ՝ Բելգիայի «bpost» ընկերության բաժնետոմսերի միայն 51,1% է պետական սեփականություն, Գերմանիայի «Deutsche Post» ընկերության բաժնետոմսերի՝ 20,9% պետական սեփականություն, Իտալիայի «Poste Italiane» ընկերության բաժնետոմսերի՝ 64,7% պետական սեփականություն:
  10. 62. Փոստային կապի ազգային օպերատորի գործունեության զարգացման արդյունքում ակնկալվում է առավել կենսունակ, արդիական և կայուն փոստային համակարգ՝ ֆինանսական և էլեկտրոնային ցանցերի և ծառայությունների հասանելիություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, միատեսակ արդիական ենթակառուցվածքներ բոլոր համայնքների բնակիչների համար և ֆինանսապես կայուն ու զարգացող խոշոր ընկերություն՝ կայուն աշխատատեղերով:
  11. 63. Փոստային կապի ազգային օպերատորի գործունեության զարգացման ապահովման հիմնական ուղղությունները պետք է ներառեն հետևյալ երեք նպատակային ռազմավարական ուղղությունները.

 

  1. 64. Վերը նշված յուրաքանչյուր նպատակային ռազմավարության համար անհրաժեշտ է սահմանել դրանց իրականացման ծրագրերը:

 

5.3.       Փոստային կապի գործունեության լիցենցավորումը

  1. 65. «Փոստային կապի մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեությունը ենթակա է լիցենզավորման: Փոստային ոլորտի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային ծառայությունների գործունեությունը, այնպես էլ սուրհանդակային ծառայությունների գործունեությունը: Հայաստանի Հանրապետությունում բացի փոստային կապի ազգային օպերատորից գործում են ևս 39 փոստային և/կամ սուրհանդակային օպերատորներ, որոնք Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ստացել են փոստային կապի գործունեության լիցենզիա և հիմնականում գործում են շահութաբեր հատվածներում և ներկայացված են Երևան քաղաքում:
  2. 66. Փոստային կապի և/կամ սուրհանդակային կապի օպերատորներից 31-ը մատուցում են միջազգային փոստային և/կամ սուրհանդակային կապի ծառայություններ (8 ընկերություններ իրականացնում են առցանց գնումների փոստային առաքման ծառայությունների մատուցում) և 3 ընկերություն մատուցում են նաև տեղական սուրհանդակային կապի ծառայություններ: Այդ կազմակերպությունների կողմից մատուցվող փոստային կապի ծառայությունները փոքր մաս են կազմում փոստային ծառայությունների ընդհանուր ծավալի մեջ:
  3. Կորոնավիրուսով պայմանավորված՝ մեծացել է փոստային կապի ծառայությունների նկատմամբ պահանջարկը, ինչի արդյունքում 2021 թվականին 2019 թվականի նկատմամբ գրանցվել է փոստային կապի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների թվաքանակի աճ:
  4. 68. Միջազգային պրակտիկայում փոստային ոլորտի ազատականացված շուկաներում լիցենզավորումը կիրառվում է համեմատաբար հազվադեպ և հիմնականում կիրառվում է փոստային առաքումների շրջանակում, որպես փոստային ոլորտի գաղտնիության և անվտանգության ապահովման մեխանիզմ:
  5. 69. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորման պահանջները սահմանվում են փոստային առաքանիների առաքման ժամանակ փոստային և/կամ սուրհանդակային ծառայություններից օգտվողների իրավունքների, օրինական՝ շահերի, բարքերի և առողջության պաշտպանություն, փոստային և/կամ փոստային օպերատորների աշխատակիցների անվտանգության, փոստային առաքանիների պահպանության և գաղտնիության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման համար:
  6. 70. Ինչպես նաև, պետք է սահմանել լիցենզավորված անձանց կողմիցլիցենզավորմանենթակա գործունեության պահանջների խախտման համար պատասխանատվության միասնական չափանիշները և տեսակները:

 

5.4.       Շուկայական մրցակցությունը

  1. 71. Փոստային ոլորտի շուկայում առանձնապես կարևորվում է տնտեսվարող սուբյեկտների միջև հավասար մրցակցության պայմանների ապահովման անհրաժեշտությունը:
  2. 72. Փոստային ոլորտի ծառայությունների շուկայի մրցակցության զարգացման նպատակով անհրաժեշտ է ապահովել այլ փոստային և/կամ սուրհանդակային օպերատորների համար ոչ խտրական մուտքը փոստային կապի ազգային օպերատորի առանձին ծառայություններին:
  3. 73. Այն երկրները, որոնք գտնվում են շուկայի ազատականացման վաղ փուլերում (օրինակ՝ Իսպանիան), նշանակված փոստային օպերատորին իրավունք է վերապահված այլ օպերատորներին տրամադրել մուտքը իր ծառայություններին՝ ազատ գնագոյացման պայմաններով: Որոշ երկրներ (Ֆրանսիա և Հոլանդիա) շուկայի զարգացման հետ նշանակված օպերատորի այդ իրավունքը փոխել են պարտականությամբ, բայց նույնպես ազատ գնագոյացման պայմաններով:
  4. 74. Հայաստանի Հանրապետությունում նպատակահարմար է փոստային կապի ազգային օպերատորի վրա դնել պարտավորություն լիցենզավորված փոստային և/կամ սուրհանդակային օպերատորներին իր առանձին ծառայություններին ոչ խտրական մուտքի ապահովման, որը կմատուցվի պայմանագրային հիմունքներով:

5.5.       Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները

  1. 75. Միջազգային պրակտիկայում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ցանկը, որոնց սակագները ենթակա են պետական կարգավորման, կախված է շուկայի կարգավորման աստիճանից:
  2. 76. Ամբողջությամբ ազատականացված շուկայով երկրներում փոստային ոլորտի ծառայությունների (հիմնականում Եվրամիության անդամ պետություններում) սակագները, որոնք սահմանվում են պետության կողմից, որպես կանոն ներառում են միայն ուղարկված միավոր նամակագրական թղթակցությունը` սահմանված քաշով և նշված ծավալներով:
  3. 77. Միաժամանակ, նամակագրական թղթակցության ավելի քիչ ազատականացված շուկայով երկրներում (ԱՄՆ, Բրազիլիա, Չինաստան) ամբողջ նամակագրական թղթակցության սակագները ենթակա են պետական կարգավորման:
  4. 78. Փոստային ոլորտի ծառայությունների զարգացած շուկայով շատ երկրներում ծանրոցների առաքումը չի մտնում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ցանկում, որի սակագները սահմանվում են պետության կողմից:
  5. 79. Սակագնի որոշումը նախատեսում է մի քանի ասպեկտներ, ինչպիսիք են սակագնի միասնականությունը երկրի ամբողջ տարածքում, սակագնի աստիճանը և նրա ինդեքսավորման կանոնները:
  6. 80. Միասնական միջցանցային սակագների սահմանումը պետության ողջ տարածքում ապահովվում է փոստային առաքանիների ծախսատար ուղղություններով՝ առաքման ծախսերի ծածկման հաշվին, փոստային առաքանիների քիչ ծախսատար ուղղություններով՝ առաքումից ստացվող շահույթով:
  7. 81. «Փոստային կապի մասին» օրենքի համաձայն փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
  8. Վերը նշված օրենքի համաձայն սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:
  9. 83. Ընկերությունը 2021 թվականի մայիսի 1-ից կիրառում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 31.03.2021 թվականի N 94-Ն որոշմամբ հաստատված՝ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների նոր սակագները:
  10. 84. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման նպատակով փոստային կապի ազգային օպերատորը պետք է ներդնի և գործարկի ծախսերի հաշվառման համակարգ: Ծախսերի հաշվառման համակարգը պետք է ապահովի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների կազմի մեջ մտնող, ինչպես նաև այլ ծառայությունների միջև հստակ տարբերակում:
  11. 85. Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է օրենսդրությամբ ամրագրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ծախսերի բաշխման և սակագների հաշվարկման մեթոդիկա հաստատելու պահանջը:

5.6.       Որակի պահանջները

  1. 86. Միջազգային պրակտիկային համապատասխան շատ երկրներում փոստային առաքանիների հավաքագրման և տեղ հասցնման հաճախականության նորմատիվները սահմանված են շաբաթը 5-6 օր: Նամակագրական թղթակցության առաքման ժամանակ հսկիչ ժամկետների պահպանումը եվրոպական երկրներում տատանվում է 80-95% սահմաններում: Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում, որպես փոստային առաքանիների հավաքագրման հաճախականության նորմատիվ սահմանված է՝ ամեն օր, իսկ հանրապետության մարզերում` հինգ օր, բացի կիրակի և երկուշաբթի օրերից: Փոստային առաքանիների անցման հսկիչ ժամկետների նորմատիվներն են՝ Երևան քաղաքում` մինչև սահմանային ժամի (փոստային բաժանմունքում կամ փոստարկղից վերջին հավաքումից առաջ հանձնում) հանձնման օր + 1 օր, հանրապետության մարզերում` մինչև սահմանային ժամի (փոստային բաժանմունքում կամ փոստարկղից վերջին հավաքումից առաջ հանձնում) հանձնման օր + 3 օր:
  2. 87. Վերջին ժամանակաշրջանում որոշ երկրներ սկսել են իջեցնել փոստային ոլորտի ծառայությունների որակի նորմատիվները, մոտեցնելով դրանք շուկայի իրական պահանջներին, որոնք մեծամասամբ ավելի մեղմ են սահմանված նորմատիվների համեմատ:
  3. 88. Օրինակ՝ Գերմանիայում նամակագրական թղթակցության առաքման հսկիչ ժամկետների պահպանման նորմատիվը D+1 նվազել է 95-ից 80%: Իտալիայում և ԱՄՆ-ում նամակագրական թղթակցության առաքումը հասցեատիրոջը որոշվել է վեցօրյայից անցնել հնգօրյա ժամկետի:
  4. 89. Հաշվի առնելով փոստային ծառայությունների միջազգային շուկայում փոստային կապի նշանակված օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայությունների որակին ներկայացվող պահանջների թուլացման միտումները, ինչպես նաև նամակագրական թղթակցության աստիճանաբար անցումը էլեկտրոնային ձևի` Հայաստանի Հանրապետությունում խելամիտ է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների առանձին տեսակներին ներկայացվող գործող որակի նորմատիվներն արդիականացնել, նպատակ ունենալով այդ նորմատիվները հավասարեցնել շուկայի պահանջներին:
  5. 90. Միևնույն ժամանակ փոստային ծառայություն մատուցող օպերատորի կողմից փոստային ծառայությունների որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կորած փոստային առաքանիների բաժինը, ապահովելով փոստային առաքանիների պահպանությունը 99,9% սահմանին ընդհանուր փոստային առաքումների քանակից:
  6. 91. Արտակարգ իրավիճակների առաջացման, ինչպես նաև եղանակի սեզոնային փոփոխության դեպքերում, որոնք թույլ չեն տալիս ապահովել նորմատիվների իրականացումը, խելամիտ է նախատեսել սահմանված նորմատիվներից մի շարք բացառություններ:

5.7.       Հասանելիությունը

  1. 92. Փոստային ունիվերսալ ծառայությունների հասանելիության ապահովման անհրաժեշտությունից ելնելով` փոստային կապի նշանակված օպերատորի փոստային օբյեկտների ցանցերի նկատմամբ ներկայացվում են մի շարք պահանջներ, առաջին հերթին փոստային բաժանմունքների տեղակայմանը, փոստային մեկ բաժանմունքից սպասարկվող բնակչության թվաքանակի սահմանմամբ և նրա սպասարկման տրամագծով, ինչպես նաև փոստային բաժանմունքի ֆորմատով:
  2. 93. Փոստային նշանակված օպերատորի փոստային բաժանմունքների ցանցի խտությանը ներկայացվող պահանջներն այլ երկրներում վերջին տարիներին նվազում էին և ներկա ժամանակներում հանդիսանում են առավել ցածր քան Հայաստանում:
  3. 94. Շատ երկրներում փոստային բաժանմունքների հնարավոր ձևաչափի ցանկը լայն է, քան Հայաստանում: Թույլատրված է մատուցել փոստային ծառայություններ երրորդ անձանց մանրածախ ցանցի տարածքում և իրականացնել փոստային բաժանորդային պահարանների տեղակայում, զարգացած է հիբրիդային և էլեկտրոնային փոստը:
  4. 95. Առավել զարգացած փոստային ծառայությունների շուկաներում առաջադրվում են պահանջներ ծառայության մատչելիության նկատմամբ, այլ ոչ թե փոստային օբյեկտի, փոստային բաժանմունքի կամ փոստային պահարանի նկատմամբ: Փոստային բաժանմունքների տեղակայման չափորոշիչների իջեցմամբ և երրորդ անձանց կառավարման ներքո գտնվող փոստային բաժանմունքների բաժնի մեծացմամբ փոստային հիմնական ծառայությունների հասանելիությունը չի փոխվել, շնորհիվ փոստային ծառայությունների մատուցման նոր ձևաչափերի ակտիվ կիրառման:
  5. 96. Ելնելով վերոգրյալից փոստային ոլորտի հիմնական ծառայությունների հասանելիության նորմատիվներում նպատակահարմար է որոշակի փոփոխություններ կատարել, մասնավորապես
  • արդիականացնել փոստային կապի ազգային օպերատորի փոստային բաժանմունքների ցանցի տեղակայման նորմատիվները.
  • սահմանել պահանջներ փոստային բաժանմունքների ձևաչափի և աշխատանքային ռեժիմի նկատմամբ՝ պահպանելով փոստային ոլորտի ծառայությունների հասանելիությունը բնակչության համար.
  • նախատեսել ֆրանչայզինգի սխեմայի օգտագործման հնարավորություն կամ փոստային օբյեկտների փոխանցում երրորդ անձանց ղեկավարմանը սահմանված կարգին համապատասխան:
  1. 97. Փոստային ոլորտի գործառման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է գործի միասնական փոստային հասցեագրման ինդեքսավորումը:
  2. 98. Քաղաքային և գյուղական բնակավայրերում պողոտաների, փողոցների, նրբանցքների, անցուղիների, փակուղիների, հրապարակների՝ անվանակոչման, անվանափոխման, ինչպես նաև հողամասերի, շենքերի, շինությունների՝ ըստ դրանց գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը անհրաժեշտ է սերտորեն համակցել փոստային հասցեագրման ինդեքսավորման հետ:
  3. 99. Ներկայումս միասնական փոստային հասցեագրման ինդեքսավորման թերությունը, ինչպես նաև շենքերում փոստային բաժանորդային արկղերի բացակայությունը բացասական ազդեցություն ունեն ինչպես փոստային ծառայությունների մատուցման, այնպես էլ վերջինիցս օգտվողների վրա:

5.8.      Պետական աջակցությունը և օժանդակությունը

  1. 100. Միջազգային պրակտիկայում փոստային ծառայությունների նշանակված օպերատորներին՝ փոստային ունիվերսալ ծառայությունների մատչելի և հասանելի ապահովման համար ստեղծվում են հատուկ պայմաններ, ինչպես հարկային կարգավորման ոլորտում, այնպես էլ տրանսպորտային ենթակառուցվածքի մուտքի և փոստային օբյեկտների տեղաբաշխման տեսակետից:
  2. 101. Օրինակ՝ ԱՄՆ-ում ու Բրազիլիայում փոստային ծառայությունների նշանակված օպերատորին տրամադրվում են հարկային արտոնություններ, ներառելով ԱԱՀ-ի ազատում, շահութահարկից, գույքահարկից, տրանսպորտային միջոցների հարկի ազատում:
  3. 102. Միևնույն ժամանակ փոստային ծառայությունների նշանակված օպերատորները ստանում են, որպես կանոն, պետության աջակցությունը մատուցվող փոստային ծառայությունների հասանելիությունը ապահովելու համար:
  4. 103. Ներկայումս «Փոստային կապի մասին» օրենքի համաձայն՝ փոստային կապի ազգային օպերատորին տրամադրվում են հետևյալ արտոնությունները.
  • Փոստայինկապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների համար հատկացված հողամասերը կարող են տրամադրվել մշտական (անժամկետ) անհատույց օգտագործման համար.
  • Փոստայինկապի ազգային օպերատորը ազատվում է գույքահարկից, հողի հարկից, տեղական հարկերից և տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը համարվող տարածքների վարձակալման համար նախատեսված վճարներից և վարձավճարներից.
  • Փոստայինկապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների շինարարության համար հողամասերը պետք է տրամադրվեն բնակավայրերի կենտրոնական մասում` ապահովելով համապատասխան պայմաններ տրանսպորտային միջոցներով փոխադրվող փոստային առաքանու փոստափոխանակման համար:

5.9.       Սոցիալական հիմնախնդիրների լուծումը

  1. 104. Անհրաժեշտ է սահմանել այնպիսի սկզբունքներ, որոնք թույլ կտան մոտ ապագայում ապահովել Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ և դժվար հասանելի բնակավայրերում փոստային ծառայությունների արդի համակարգերի ինտենսիվ ներդրում և սպասարկում:
  2. 105. Փոստային ենթակառուցվածքների զարգացումը թույլ կտա սոցիալական լայն շերտերին առաջարկել փոստային ծառայությունների մատուցման լայն և ամբողջական տեսականի, իսկ առողջ մրցակցության պայմանների ապահովումը կբերի սակագների առավել նվազեցման սոցիալական լայն շերտերի համար:

5.10.    Միջազգային պարտավորություններ և համագործակցություն

  1. 106. Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականի սեպտեմբերի 14-ից հանդիսանում է ՀՓՄ-ի անդամ:
  2. 107. Հայաստանի Հանրապետությունը, որպես ՀՓՄ անդամ երկիր պարտավոր է ապահովել մատչելի, հուսալի և հասանելի փոստային կապի ծառայություն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակչի համար` կանոնադրության և միության այլ փաստաթղթերին համապատասխան:
  3. 108. ՀՓՄ-ի անդամ երկրները կազմում են միասնական փոստային տարածք՝ միմյանց հետ փոստային առաքանիների փոխանակման համար: Միավորելով աշխարհի 192 փոստային կապի ադմինիստրացիաներ` ՀՓՄ-ն հանդիսանում է միջպետական միջազգային ներկայացուցչական կազմակերպություններից մեկը: ՀՓՄ-ն հանդիսանում է փոստային կազմակերպությունների համագործակցության գլխավոր համաժողովը, օգնում է ապահովել ժամանակակից փոստային ծառայությունների մատուցման միասնական ցանց, իրականացնում է խորհրդատվական, միջնորդական և փոխկապակցող դեր, անհրաժեշտության դեպքում ցույց է տալիս տեխնիկական աջակցություն: ՀՓՄ-ն սահմանում է միջազգային փոստափոխանակման կանոնները, հանձնարարություններ է տալիս փոստային ծառայությունների ծավալների աճի խթանման և հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման գծով:
  4. 109. ՀՓՄ-ի նպատակն է փոստային հարաբերությունների կազմակերպման և կատարելագործման ապահովումը և այդ ոլորտում բարենպաստ պայմանների ստեղծումը միջազգային զարգացման համար, որն ամրագրվել է ՀՓՄ-ի կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ մասում:
  5. 110. ՀՓՄ-ի կանոնադրության 7-րդ լրացուցիչ արձանագրությամբ ամրագրված է, որ ՀՓՄ-ն կոչված է խթանելու արդյունավետ և մատչելի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների կայուն զարգացումը՝ երկրագնդի բնակիչների միջև կապը դյուրին դարձնելու նպատակով:
  6. 111. Նշված կոչմանը և նպատակներին համահունչ ժամանակ առ ժամանակ ՀՓՄ-ն ընդունում է ռազմավարություն՝ նախանշելով փոստային կապի զարգացման ուղղությունները և դրանց հասնելու ուղիները:
  7. 112. 2021 թվականի սեպտեմբերին Աբիջանում տեղի է ունեցել ՀՓՄ-ի 27-րդ վեհաժողովը, որտեղ ընդունվել է 2021-2025 թվականների համար համաշխարհային փոստային ռազմավարությունը, որը գործունեության պլան է կառավարությունների, փոստային ոլորտի լիազորված մարմինների, փոստային կապի ազգային օպերատորների (նշանակված օպերատորների) համար:
  8. 113. Նպատակային ռազմավարական ուղղությունները սահմանելով՝ ՀՓՄ-ն շարունակում է կրել իր հիմնական առաքելությունը, այն է. Խթանել արդյունավետ և մատչելի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի կայուն բարելավումը՝ դյուրացնելու համար կապը երկրագնդի բնակիչների միջև՝
  • երաշխավորելով փոստային առաքանու ազատ շրջանառությունը փոխկապակցված ցանցերից կազմված մեկ միասնական փոստային տարածքում,
  • ապահովելով ընդհանուր արդար չափանիշների ընդունումը և տեխնոլոգիաների օգտագործումը,
  • ապահովելով շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և փոխգործակցությունը,
  • խթանելով արդյունավետ տեխնիկական համագործակցությունը,
  • ապահովելով հաճախորդների փոփոխվող կարիքների բավարարումը:
  1. 114. Պայմանների վերլուծությունը, ինչպես նաև հիմնական իրադարձությունների և խորհրդակցությունների արդյունքները թույլ տվեցին ՀՓՄ-ին մշակել համապարփակ ճանապարհային քարտեզ 2021-2025 թվականների համար՝ երկարաժամկետ տեսլական և ռազմավարություն, ուղղված ոլորտում հիմնական շահագրգիռ կողմերի համար լուծումներ մշակելուն, միաժամանակ հաշվի առնելով կազմակերպության առաքելությունը։ Հիմնվելով սոցիալական և տնտեսական զարգացման խթանման և դրան նպաստելու գերակա նպատակի վրա ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում մինչև 2030 թվականը փոստային հատվածի զարգացման տեսլականը հիմնվելու է չորս հիմնական աշխատանքային նպատակների վրա, որոնք նշվել են այս ոլորտում պատասխանատու նախարարների կողմից:
  • Կառավարությունները պետք է կրճատեն փոստի զարգացման բացերը՝ ներդրումների և կենտրոնացված քաղաքականություն հաշվին, ինչպես նաև քարոզեն տարբեր ուղիներ՝ փոստային ցանցի օգտագործումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ
  • Կարգավորող մարմինները պետք է ներդաշնակեցնեն և կատարելագործեն ոլորտի նորմատիվ իրավական բազան,
  • Օպերատորները պետք է ձգտեն բարձրացնել իրենց արտադրողականությունը ի հաշիվ  տարբեր ռազմավարությունների և գործառնություններում առաջընթացով,
  • Մասնավոր հատվածի և պետական ​​հաստատությունների այլ շահագրգիռ կողմերը պետք է ձգտեն ինտեգրվել ոլորտին՝ ավանդական շահագրգիռ կողմեր հետ փոխադարձ փոխգործակցությամբ. Սա նշանակում է շուկայի բացում, գործընկերության ամրապնդում և ՀՓՄ-ի դերի ուժեղացում։
  1. 115. ՀՓՄ-ի 2021-2025 թվականների փոստային ռազմավարության հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունել սույն հայեցակարգը՝ Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության կողմից որակյալ և մատչելի փոստային ծառայություններ ապահովելու համար:
  2. 116. Փոստային ոլորտի ընդհանուր զարգացումը իր հիմքում ունի առաջին հերթին նորագույն տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների ներդրում, որի պայմաններում հնարավոր կլինի ապահովել նաև լայնաշերտ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական հենք: Այս առումով որոշիչ նշանակություն ունի ՀՓՄ-ի հետ համագործակցությունը, նաև ներդրումային բաց քաղաքականության վարումը:
  3. 117. Մեծ կարևորություն ունի փոստային և սուրհանդակային ծառայությունների մատուցման միջազգային փորձի ընդլայնումը, որի համար բարենպաստ պայմաններ կարող են ստեղծել նաև ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների և կազմակերպությունների հետ կապերը:

5.11.     Փոստային ոլորտում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղությունները

  1. 118. Նորագույն տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը ծառայությունների մուտքի հեշտացման և փոստի որակի բարձրացման էլեկտրոնային փոստային ծառայությունների զարգացումը հանդիսանում է համաշխարհային փոստային ռազմավարության առաջնային խնդիրներից մեկը:
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ՀՓՄ-ի ապրանքներն ու ծառայություններն օգնում են կառավարություններին, կարգավորող մարմիններին, փոստային օպերատորներին և այլ շահագրգիռ կողմերին մինչև 2030 թվականը փոստի զարգացման ռազմավարության իրականացմանը:
  3. 120. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները զգալիորեն փոփոխել են սոցիալական և գործնական հաղորդակցությունը՝ կտրուկ նվազեցնելով ավանդական թղթային գործնական նամակագրական թղթակցության ծավալները: Հաշվի առնելով վերը նշվածը փոստային կապի օպերատորները ընդլայնում և նոր էլեկտրոնային ծառայություններ են մատուցում իրենց հաճախորդներին:
  4. 121. Ինչպես շատ երկրների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար առանցքային խնդիր է հանդիսանում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև փոստային առաքանիների էլեկտրոնային ձևով առաքման համալիր ծառայությունների զարգացումը՝ միասնական փոստային էլեկտրոնային համակարգի ստեղծման հաշվին:
  5. 122. Մի շարք եվրոպական փոստային նշանակված օպերատորների կողմից ներկայումս իրականացվում է նմանատիպ ծառայությունների մատուցում, օրինակ` Իտալիայում՝ (Postal Registered electronic Mail), Ֆրանսիայում՝ (էլեկտրոնային փոստային հասցեները <>, ծառայություն digiposte), Գերմանիայում՝ (De-mail - պետական էլեկտրոնային փոստային համակարգը, epost - Deutshce Post-ի էլեկտրոնային փոստային համակարգը), Էստոնիայում՝ (Electronic mail centre), Դանիայում՝ (eboxs), Շվեդիայում՝ (ePostboxen):
  6. 123. Բոլոր վերը նշված համակարգերը կառուցված են մեկ սկզբունքով՝ գրանցվելով միասնական էլեկտրոնային փոստային համակարգում օգտատերը (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) ստանում է «պաշտոնական» էլեկտրոնային փոստային հասցե, որը իրենից ներկայացնում է էլեկտրոնային բաժանորդային արկղ:
  7. 124. Էլեկտրոնային բաժանորդային արկղի օգտատերերի միջև իրականացվում է իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, որի ժամանակ կատարվում է էլեկտրոնային փոստային առաքանիների ուղարկման և տեղ հասցնման փաստերի ամրագրման, դրանց էլեկտրոնային առաքման գործընթացի ընթացքում նման փոստային առաքանիների պահպանման և անփոփոխելիության, ինչպես նաև էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի պահպանման ապահովումը:
  8. 125. Պետական ​​էլեկտրոնային փոստային համակարգը ենթադրում է էլեկտրոնային փոխգործակցության միասնական ինտերֆեյս և ենթակառուցվածք՝ պետական ​​և համայնքային իշխանությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև:
  9. 126. Համակարգի օգտագործումը թույլ կտա ապահովել էլեկտրոնային իրավական նշանակություն ունեցող փաստաթղթաշրջանառություն պետական ​​և քաղաքային իշխանությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև, եթե նրանք համաձայնվում են նամակագրական թղթակցություն ստանալ պետական ​​և քաղաքային իշխանություններից էլեկտրոնային եղանակով: Իրենց հերթին, քաղաքացիներն ու կազմակերպությունները, էլեկտրոնային փոստի պետական ​​համակարգի օգտագործման միջոցով, կկարողանան էլեկտրոնային եղանակով իշխանության մարմիններին ուղարկել դիմումներ, բողոքներ, հայտարարագրեր և այլն:
  10. 127. Այս համակարգի ներդրումը թույլ կտա պետական և համայնքային իշխանություններին կրճատել նամակագրական թղթակցության ծախսերը՝ փոստային առաքումների տարբեր եղանակների կիրառման հաշվին՝ ավանդական փոստ, էլեկտրոնային առաքում, հիբրիդ փոստ:
  11. 128. Էլեկտրոնային նամակագրական թղթակցության ուղարկումը, ինչպես նաև պետական ​​էլեկտրոնային փոստային համակարգի աջակցման և զարգացման գործառույթները պետք է իրականացվեն փոստային կապի նշանակված օպերատորի կողմից: Պետական ​​և համայնքային իշխանությունները կկարողանան օգտագործել այս համակարգը բնակչությանը և իրավաբանական անձանց նամակագրական թղթակցություն ուղարկելու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5.12.     Փոստային ոլորտի կադրային ապահովումը

  1. 129. Փոստային կապի ծառայությունների շուկայի արդյունավետ զարգացման, մատուցվող ծառայությունների որակի և կադրերի աշխատունակության բարձրացման և փոստային կապի համակարգը որակավորված մասնագետներով համալրելու համար, անհրաժեշտ է համապատասխան մասնագետների պատրաստում, ուսումնական հաստատությունների համագործակցությունը փոստային և/կամ սուրհանդակային օպերատորի հետ, այդ թվում մասնագիտացված ուսումնական ծրագրերի մշակման մասով:
  2. 130. Մասնագետների նպատակային պատրաստումը և ուսումնական ծրագրերի կատարելագործումը թույլ կտա շահագրգիռ փոստային կապի օպերատորներին ներգրավել մասնագիտության մեջ երիտասարդ կադրերի, ինչպես նաև պարբերաբար բարձրացնել աշխատակիցների որակավորումը:

 

 

 

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

6.1.        Փոստային կապի ոլորտի կարգավորման իրավական հիմքերի ապահովումը

  1. 131. Փոստային ոլորտի կարգավորման և զարգացման համար կարևոր նշանակություն ունի փոստային ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացումը, որին ուղղված առաջին քայլը «Փոստային կապի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումն է:
  2. 132. Օրենքի փոփոխությունների հիմնական նպատակն է փոստային ծառայությունների շուկայում մրցակցության զարգացումը, փոստային ծառայությունների հասանելիության և որակի ապահովումը, փոստային ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը:
  3. 133. Իրավական հիմքերի ապահովման առումով առանձնակի նշանակություն ունի փոստային ոլորտի կարգավորման զարգացման և համակարգման գործառույթներ իրականացնող բոլոր պետական մարմինների գործառույթների հստակ տարանջատման ապահովումը, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերի միասնական ապահովումը:
  4. 134. Առանձնակի նշանակություն է ձեռք բերում տնտեսվարող սուբյեկտների գործունեության, ինչպես նաև մատուցվող ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության ապահովումը իրավական դաշտի միջոցով:
  5. 135. Փոստային և սուրհանդակային ծառայություններից օգտվողների հետ հանրային կամ անհատական պայմանագրերը պետք է հնարավորինս համահունչ լինեն միջազգայնորեն ճանաչված Մարդու իրավունքների հիմնադրույթների և լավագույն փորձի հետ:
  6. 136. Միևնույն ժամանակ, անհատական կնքվող պայմանագրերում պետք է պարզորոշ նշված լինեն կողմերի պարտականությունները և իրավունքները, ինչպես տեխնիկական խնդիրների առումով, այնպես էլ պարտականությունների իրականացման կարգի առումով:
  7. 137. Փոստի ոլորտին առնչվող իրավական ակտերում առկա բացերը նվազագույնի հասցնելու և միջազգային լավագույն փորձին մոտեցնելու նպատակով պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ՝ ուղղված փոստային ոլորտի իրավական դաշտի զարգացմանը.
  8. 138. Մասնավորապես, «Փոստային կապի մասին» օրենքում, ի թիվս այլ կարգավորումների անհրաժեշտ է ամրագրել հետևյալը.
  • փոստային ունիվերսալ ծառայությունների հասկացության, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորության սահմանումը.
  • փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի համակարգի և պահանջների սահմանումը.
  • փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սկզբունքների, ինչպես նաև փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման արդյունքում փոստային նշանակված օպերատորի ֆինանսավորման մեթոդների ու դրանց կիրառման պայմանների սահմանումը.
  • փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման հասանելիության համար անհրաժեշտ սկզբունքների սահմանումը.
  • փոստի ոլորտի լիցենզավորման գործունեության հստակ մեխանիզմների սահմանումը.
  • փոստային կապի ազգային օպերատորի ծառայություններին ոչ խտրական մուտքի ապահովման սկզբունքների սահմանումը:

 

  • Փոստային ոլորտի շուկայի մոնիթորինգը
  1. 139. Փոստային ոլորտի շուկայի կարգավորման լծակներից մեկը շուկայի մոնիթորինգն է, որի նպատակն է բացահայտել ոչ միայն տիրող իրավիճակն իր բազմաբնույթ խնդիրներով, այլ նաև հավաքագրել համապատասխան տեղեկատվություն փոստային և սուրհանդակային ծառայությունների մատուցման շուկայի կարգավորման և հետագա զարգացման համար:
  2. 140. Ծառայությունների մատուցման շուկայի մոնիթորինգն իր մեջ ներառում է ուսումնասիրությունների հետևյալ ուղղությունները`

ա) սոցիալական բնույթի խնդիրների ուսումնասիրություն.

բ) տեխնիկական բնույթի խնդիրների ուսումնասիրություն.

գ) ֆինանսական բնույթի խնդիրների ուսումնասիրություն.

դ) իրավական բնույթի խնդիրների ուսումնասիրություն.

ե) կազմակերպչական բնույթի խնդիրների ուսումնասիրություն:

  1. 141. Մոնիթորինգի իրականացումը պետք է լինի պարբերաբար, ինչը թույլ կտա օպերատիվ ձևով հետևել փոստային ոլորտի ծառայությունների մատուցման շուկայի զարգացման ընթացքին և փուլերին, որի արդյունքը հիմք կհանդիսանա համապատասխան իրավական ակտերի փոփոխման և մշակման համար: Մոնիթորինգի արդյունքները նպատակահարմար է ենթարկել համեմատական վերլուծության միջազգային ցուցանիշների հետ և գնահատել երկրում բնագավառի զարգացման ընթացքը և միտումները:
  2. 142. Մոնիթորինգի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է մշակել համապատասխան կարգ:

 

6.3. Վիճակագրական տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը

  1. 143. Փոստային ոլորտի ուսումնասիրության նպատակով անցկացված մոնիթորինգի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը կրում է ոչ միայն բնագավառի կարգավորման համար անհրաժեշտ տեղեկատվական բնույթ, այլ նաև հանդիսանում է որպես վիճակագրական տեղեկատվություն:
  2. 144. Վիճակագրական տեղեկավության հավաքագրումը և վերլուծությունը կարևոր նշանակություն ունի բնագավառի զարգացման իրատեսական գնահատման համար և թույլ է տալիս ի հայտ բերել հետագա զարգացումների ուղղվածությունը և միտումները:
  3. 145. Վիճակագրական տեղեկավության վերլուծության արդյունքում հնարավոր է դառնում նախնական պատկերացում կազմել ոլորտի հետագա զարգացման ընթացքի մասին:

 

  • Փոստային ոլորտում տնտեսվարող սուբյեկտների գործարար ծրագրերի վերլուծությունը և գնահատումը.
  1. 146. Փոստային ոլորոտում տնտեսվարող սուբյեկտների գործարար ծրագրերի վերլուծությունը և գնահատումն առանձնակի նշանակություն ունի և միաժամանակ թույլ է տալիս կանխանշել հետագայում փոստային և սուրհանդակային ծառայությունների մատուցման շուկայում սպասվելիք իրավիճակը, ինչպես նաև ոլորտի ընդհանուր զարգացման միտումները:
  2. 147. Գործարար ծրագրերը նպատակահարմար է ուսումնասիրել, վերլուծել, քննարկել և համաձայնեցնել ոլորտը կառավարող մարմինների հետ, բացառությամբ կոմերցիոն գաղտնիք պարունակող տվյալների: Այդ առումով խնդիր է առաջանում գործարար ծրագրերի կառուցվածքի և բովանդակության նկատմամբ նվազագույն պահանջների առումով (օրինակելի ծրագիր):
  3. 148. Գործարար ծրագրերի համեմատական վերլուծության համար խիստ կարևորվում է գործարար ծրագրերի կառուցվածքային միօրինակությունը, որը զգալիորեն կհեշտացնի գործարար ծրագրերի վերլուծության հետ առնչվող գործառույթների իրականացումը:

 

6.5. Հաշվետվությունների մեխանիզմի ներդրումը փոստային ոլորտում տիրող ներկա իրավիճակի գնահատման  համար.

  1. 149. Փոստային ոլորտում տիրող իրավիճակի իրատեսական գնահատման համար առանձնակի նշանակություն է ստանում տնտեսվարող սուբյեկտների կողմից հաշվետվությունների պարբերական ներկայացման մեխանիզմի ներդրումը: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջանում մշակել հաշվետվությունների ներկայացման համապատասխան կարգեր և միասնական ձևեր, ինչպես նաև հնարավորության դեպքում ներկայացվող տվյալների վերլուծության և ստուգման կարգեր, ինչը թույլ կտա առավել իրատեսական կարծիք կազմել ոլորտի զարգացման հիմնախնդիրների լուծման մեխանիզմների մասին:
  2. 150. Ներկայացվող հաշվետվություններն անհրաժեշտ է ուսումնասիրել և վերլուծել բնագավառը կարգավորող մարմինների հետ, ապահովելու համար ոլորտի ընդհանուր զարգացման քաղաքականության դրույթների իրականացումը:

 

7.     ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

  1. 151. Սույն հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծման համար չեն նախատեսվում քայլեր, որոնց իրականացման համար անհրաժեշտ լինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական ռեսուրսների հատկացում:

8.     ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  1. 152. Սույն հայեցակարգը ուղղված է փոստային ոլորտի զարգացմանը, ծառայությունների շուկայում մրցակցության խթանմանը, ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության և շարունակականության ապահովմանը, ծառայությունների դիվերսիֆիկացմանը և ժամանակակից ՏՀՏ տեխնոլոգիաների և լուծումների ներդրմանը:
  2. 153. Հայեցակարգում առաջարկվող լուծումները հնարավորություն կտան բարձրացնել փոստային ծառայությունների շուկայի ներդրումային դաշտի գրավչությունը և խրախուսել ներդրումները:
  3. 154. Փոստային ոլորտում շուկայական հարաբերությունների հայեցակարգային կարգավորումը դիտարկվում է որպես ոլորտի զարգացման ընդհանուր քաղաքականության բաղադրիչ մաս և կրում է ոչ միայն փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցող օպերատորների միջև հարաբերությունները կարգավորող իրավական ակտի բնույթ, այլ նաև միտված է ապահովելու օպերատորների և ծառայություններից օգտվողների միջև փոխհարաբերությունների կարգավորումը:
  4. 155. Կարևոր նշանակություն ունի նաև երկրի ներկա սոցիալ-տնտեսական զարգացման փուլում հայեցակարգի կարգավորման սոցիալական ուղղվածությունը, որի վերջնական նպատակն է ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման առավել հասանելիություն հասարակության հնարավորինս լայն շերտերի համար: Փոստային ոլորտում շուկայական հարաբերությունների զարգացման և դրանց ուղղվածության կանխատեսման համար կարևոր նշանակություն ունի ոլորտում գործունեություն ծավալած փոստային և սուրհանդակային օպերատորների կողմից գործարար ծրագրերի իրատեսական մշակումը և դրանց գնահատումը ոլորտը համակարգող մարմինների կողմից, ինչը թույլ կտա իրականացնել ոլորտի զարգացման և հետագայում մրցակցային դաշտի կարգավորման քաղաքականությունը:
  5. 156. Հայեցակարգի իրականացումը ենթադրում է օրենսդրական դաշտի բարեփոխումներ, մասնավորապես «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը` հիմնված գործողությունների և միջոցառումների իրականացման ժամանակացույցի վրա:
  6. 157. Ինչպես նշված է սույն Հայեցակարգի իրավական դաշտի ապահովման դրույթներում անհրաժեշտություն է առաջանում մշակել և ընդունել համապատասխան կարգեր` մասնավորապես՝ վիճակագրական տվյալների հավաքագրման, փոստային ծառայությունների մատուցման շուկայում տիրող իրավիճակի մոնիթորինգի անցկացման, ինչպես նաև շուկայում տնտեսվարող սուբյեկտների կողմից հաշվետվությունների պարբերական ներկայացման վերաբերյալ: Նշյալ կարգերը կոչված են փոստային ոլորտի համապարփակ կարգավորումն ապահովելու համար, ինչը թույլ կտա գնահատել շուկայում տիրող իրավիճակը և կանխատեսել նրա զարգացման միտումները և փուլերը ինչպես տեխնիկական, տեխնոլոգիական, ներդրումային, սոցիալական, իրավական կազմակերպչական առումով,  այնպես էլ ապահովել միջազգային ցուցանիշներին համահունչ շուկայական հարաբերություններ, ինչպես տնտեսվարող սուբյեկտների միջև, այնպես էլ նրանց կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների և ծառայություններ մատուցողների միջև եղած իրավահարաբերությունները:

 

     Հավելված 2

ՀՀ կառավարության  2022 թվականի

---------------  ------ի  N ---- որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ  ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

6

 

1

««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակում

««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ամրագրել հետևյալ կարգավորումները.

-        փոստային ունիվերսալ ծառայությունների հասկացության, ինչպես նաև փոստային ծառայությունների վերապահված շրջանակի հստակ սահմանումը.

-        փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի համակարգի և պահանջների սահմանումը.

-          փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սկզբունքների սահմանումը.

-        փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման հասանելիության համար անհրաժեշտ սկզբունքների սահմանումը.

-       փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման արդյունքում փոստային նշանակված օպերատորի ֆինանսավորման մեթոդների ու դրանց կիրառման պայմանների սահմանումը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2022 թվական հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

2

««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքից բխող իրավական ակտերի մշակում

Փոստային ոլորտը կարգավորող իրավական ակտերի համապատաս­խանեցումը ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի դրույթներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

2023-2026 թվականներ

Ֆինանսավորում չի պահանջում

3

«Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային ենթակառուցվածքների արդիականացում և վերազինում

ՀՀ ողջ տարածքում արդիականացված և վերազինված փոստային բաժանմունքներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Հայփոստ» ՓԲԸ

(համաձայնությամբ)

2021-2026թթ

ՀՀ պետական բյուջե

Վարկային կամ դրամաշնորհային միջոցներ

4

Հանրային ծառայություններ մատուցող քաղաքացիական կենտրոնների հիմնում

ՀՀ ողջ տարածքում փոստային կապի ազգային օպերատորի կենտրոնական փոստային բաժանմունքների միջոցով հանրային ծառայություններ մատուցող քացաքացիական կենտրոնների հիմնում:

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Հայփոստ» ՓԲԸ

(համաձայնությամբ)

2026թ.

ՀՀ պետական բյուջե

 

Վարկային կամ դրամաշնորհային միջոցներ

5

«Էլեկտրոնային առևտրի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ-ում Էլեկտրոնային առևտրի իրականացման իրավական մեխանիզմի կատարելագործում,  կարգավորման ապահովում ժամանակակից շուկայական պայմաններին համապատասխան, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների արտահանման խթանումը և էլեկտրոնային առևտրի ենթակառուցվածքների զարգացման աջակցումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

2023թ. փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

6

Փոստային և սուրհանդակային օպերատորների կողմից ներկայացվող հաշվետվությունների և ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծության իրականացում

Վիճակագրական տեղեկավության հավաքագրման և վերլուծության  նպատակն է իրականացնել փոստային բնագավառի զարգացման իրատեսական գնահատումը, ինչը թույլ կտա ի հայտ  բերել հետագա զարգացումների ուղղվածությունը և միտումները:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

մշտապես

Ֆինանսավորում չի պահանջում

7

Փոստային ոլորտում մոնիթորինգի իրականացում

 Փոստային ծառայությունների մատուցման ոլորտի ուսումնասիրության նպատակով անցկացված մոնիթորինգի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը կկրի ինչպես ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ տեղեկատվության բնույթ, այնպես էլ կհանդիսանա վիճակագրական տեղեկատվություն:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

մշտապես

Ֆինանսավորում չի պահանջում

 

 

[1] Почтовый экономический обзор (2019), ВПС

[2] World Bank (2020), «Phase II: COVID-19 Crisis through a Migration Lens», Migration and Development Brief No. 33, October 2020

 

  • Քննարկվել է

    30.03.2022 - 14.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Փոստային կապ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 878

Տպել