Հիշել նախագիծը

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կրթության բնագավառը ունի իր առանձնահատկությունները և կրթության ոլորտի լիցենզավորման գործընթացը մեկ միասնական օրենքով /«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք/ չէր կարող կարգավորել ոլորտում առկա հարաբերությունները: Նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխությունը, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների, գործունեության թույլտվությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 646-Ն և 2014 թվականի հունիսի 4-ի N 588-Ն որոշումներով, սակայն օրենսդրությամբ այն նախատեսված չէ: Սակայն, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ սահմանված չեն այդ առանձնահատկությունները և չեն էլ կարող սահմանվել (քանի որ օրենքն ընդհանուր է տարբեր ոլորտների լիցենզավորման գործընթաց իրականացնելու համար), ուստի անհրաժեշտ է որպեսզի այն սահմանվի «Կրթության մասին» ՀՀ օրենքում, որից հետո էլ լիցենզավորման կարգերում կլինեն նաև տվյալ գործընթացները իրականացնելու համար ընթացակարգային փոփոխություններ:

    Օրենքով նաև անհրաժեշտ է որպես լիազորող նորմ սահմանել գրադարանների, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի՝ գրականությամբ, սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակների նախարարի կողմից հաստատման պահանջ, քանի որ գործող օրենսդրությամբ այն նախատեսված չի եղել:

Նախագծի ընդունման նպատակն է կրթության բնագավառում գործող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների մշտադիտարկումների իրականացումը, ինչը կնպաստի կրթության նկատմամբ պատաս­խանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը` նպատակ ունենալով բարելավել  ուսումնական հաստատություններում կրթական գործունեության անհրաժեշտ պայմաններն ու ուսուցման  որակը: 

Որպես լիցենզավորող մարմին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նման դեպքերում կարող է օգտագործել իր գործիքակազմը խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ: Խնդիրն այնքան ակտուալ էր, որ ՀՀ կառավարության 20.09.2018 թվականի N 1047-Ն որոշմամբ որպես լիցենզավորման պահանջ սահմանվել է սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պահանջների համապատասխանությունը ստուգելը:

  • Քննարկվել է

    29.03.2022 - 18.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1203

Տպել