Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 11.09.2017 17:27:26 | Նախագծի հիմնավորման վերաբերյալ տեղեկանքում նշված է, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով սահմանվել են մի շարք կարգավորումներ, որոնք փոխկապակցված են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգավորումների հետ: Տեղեկանքի «Առկա խնդիրների առաջարկվող լուծումները» բաժնում նշված է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով նախատեսված կարգավորումներին: Մինչդեռ, ներկայացված նախագծի 2-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններն որևէ առնչություն չունեն Օրենսգրքի ընդունումից հետո ընդունված այլ օրենքներին: Կարծում ենք, որ ճիշտ կլինի նշել, որ նշված փոփոխությունների նպատակն է վերացնել կամ կարգավորել ընդունված Օրենսգրքում առկա տեխնիկական վրիպակները կամ թերությունները: Մյուս կողմից, եթե այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը նախաձեռնում է վերացնել ընդունված Օրենսգրքի թերությունները, կարծում ենք, որ ճիշտ կլինի այդ մասով հանդես գալ առանձին նախաձեռնությամբ և կարգավորել Օրենսգրքում առկա բոլոր թերությունները: | Չի ընդունվել | |||
| 2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 14.09.2017 20:06:32 | Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարել, նախատեսելով, որ, ըստ էության, ռոյալթի վճարվի նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից: Չնայած Օրենսգրքրի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ռոյալթիի վճարողներ են հանդիսանում ընդերքօգտագործման թափոններից վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալու հանգամանքի, սակայն 197-րդ հոդվածի 2-րդ հոդվածով նախատեսված՝ ռոյալթիի սահմանումը չի վերաբերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքին: Կարծում ենք, որ պետք է տարանջատել ընդերքօգտագործման թափոնների գոյացման ժամանակահատվածները: Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանում իրականացնող կազմակերպությունները վճարում էին բնօգտագործման վճար՝ արդյունահանված հանքաքարից և ռոյալթի՝ շահութաբերության 25 տոկոսը գերազանցող մեծությունից: 2012 թվականի հունվարի 1-ից վերանայվեց մետաղական օգտակար հանածոների արդյունահում իրականացնող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարի և ռոյալթիի հաշվարկման մոտեցումները՝ երկու վճարատեսակի փոխարեն սահմանվեց մեկ միասնական վճարատեսակ ռոյաթի, վերանայելով նաև ռոյալթիի հաշվարկման կարգը: Անցումային ժամանակահատվածի համար, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-284-Ն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվեց, որ 2011 թվականին կամ դրան նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար նշված օրենքով սահմանված ռոյալթի չի հաշվարկվում: Նման դրույթի սահմանումը նպատակ ուներ արդեն մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում բացառել այդ մետաղական օգտակար հանածոների մասով կրկնակի անգամ վճարելու դեպքը: Կարծում ենք, որ նույն խնդիրն առկա է նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարման մասով ռոյալթիի հաշվարկման դեպքում և անհրաժեշտ է բացառել կրկնակի հարկումը բոլոր այն դեպքերում, երբ այդ մետաղական օգտակար հանածոների մասով արդեն իսկ վճարվել է բնօգտագործման վճար: |