Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բոլոր կենսաթոշակառուների նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու մոտեցումից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնդիրը քննարկել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հետ և որոշվել է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի N 145-Ն որոշմամբ սահմանված՝ միայնակ չաշխատող կենսաթոշակառուների կոմունալ վարձավճարները զեղչելու հետ կապված առաջարկը կներկայացնի ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշումը։ Նախաձեռնությունը կբացառի խտրականության դրսևորումը, օժանդակություն կտրամադրվի համընդհանուր, այլ ոչ՝ բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց, մյուս կողմից՝ զեղչերի տրամադրումը կտնօրինվի ոչ թե դրամաշնորհային եղանակով՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և համայքների կողմից, այլ կդառնա առավել հասցեական՝ ուղղված շահառուների բարեկեցությանը։ Միաժամանակ հարցի վերաբերյալ առաջարկվող լուծման մասին տեղեկացվել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Նախարարության առաջարկությունը Փոխվարչապետի գրասենյակը ընդունել է գիտություն (N 02.1/02.6/2998-2022):

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող շուրջ 100 միայնակ կենսաթոշակառուներից 71-ն արդեն իսկ ընդգրկված են սոցիալական աջակցության տարբեր ծրագրերում, այդ թվում՝ «Հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանում (Վետերան օթևան)»՝ 21-ից 15-ը, Մարալիկի և Թբիլիսյան խճուղու բնակարաններում՝ 30-ից 23-ը, Գորիս համայնքում՝ 13-ից 10-ը, Գյումրի համայնքում՝ 24-ից 22-ը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ ենթակա սոցբնակարաններում՝ 15-ից 1-ը (կազմակերպությունն ունի մեկ միասնական հաշվիչ և վճարում է դոնորների հաշվին, շահառուները չեն վճարում)։ Ուստի սույն որոշման կիրարկման դեպքում անհավասար պայմաններ են ստեղծվում մյուս կենսաթոշակառուների համար։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Սույն որոշումն ուժը կորցրած ճանաչվելուց հետո, կմշակվի կենսաթոշակառուների սոցիալական աջակցության միասնական քաղաքականություն՝ կապված բոլոր միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծառայությունների դիմաց սոցիալական աջակցության տրամադրման հետ, որը կվերաբերի բոլոր միայնակ կենսաթոշակառուներին, այլ ոչ միայն սոցիալական բնակարաններում բնակվողներին՝ ընտրողական կարգով։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

5

Ակնկալվող արդյունքը

 

  Նախագծի արդյունքում կհստակեցվի օրենսդրական դաշտը և բոլոր միայնակ կենսաթոշակառուների համար կստեղծվի հավասար պայմաններ  ու հնարավորություններ։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

Նախագծի ընդունմամբ Պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա։

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

Վերոգրյալ ռազմավարական փաստաթղթերի հետ կապը առկա չէ։

 

 

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2834

Տպել