Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալությամբ տրամադրելու գրավչությունը` կախված կատարվող ներդրումների ծավալից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

             Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է պետական բյուջեի միջոցով: Բացի այդ, բնության հատուկ պահպանվող տարածքների համար կարող են ստեղծվել ֆինանսավորման այլ աղբյուրներ, մասնավորապես` բնության հատուկ պահպանվող տարածքներ մուտքի թույլտվություններից, էկոտուրիստական ծառայություններից ստացված օգուտներ, որոնք սակայն կազմում են պահպանվող տարածքի բյուջեի փոքր մասը: Ավելի մեծ չափով գումարներ են մուտքագրվում հողերը վարձակալության և (կամ) կառուցապատման և կենսառեսուրսների օգտագործման իրավունքով տրամադրելիս: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ պետությունը երաշխավորի պետական սեփականություն հանդիսացող հողերի և դրանց բարելավումների տնօրինման, օգտագործման կամ շահագործման իրավունքի երկարաժամկետ փոխանցումը` ծրագիրն իականացնող կազմակերպությանը:

             Հողերի վարձակալության ուղղությամբ ներկա պայմաները, մասնավորապես` ժամկետները, ընդունելի չեն ներդրողների և բանկերի համար, որոնք չեն տրամադրում հարմար վարկային միջոցներ ներդրողներին: Ներդրողներին խրախուսելու համար անհրաժեշտ է վերանայել հողի կառուցապատման իրավունքով` վարձակալության տրամադրման պայմանները և ժամկետները: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալության ժամկետը կարող է սահմանվել մինչև 99 տարի` համապատասխան ներդրումների կատարման պայմանով:

Վերոնշյալ խնդիրների իրավական կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացրել փոփոխություններ և լրացումներ կատարելու ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում:

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության`

  • 2005 թվականի նոյեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին N 2093-Ն,
  • 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն,
  • 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն,
  • 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն,
  • 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն,
  • 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առեվտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշումներում:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կվերացնի ՀՀ օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունները և կապահովի ստեղծված բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը:

 

 

  • Քննարկվել է

    07.09.2017 - 27.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8316

Տպել