Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     <<Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով կանոնակարգելու բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը: Ներկայումս տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքներ կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրենց տարածքների օգտագործման հետ կապված հարցերը կարգավորում են ելնելով տարածքների առանձնահատկություններից: Որոշման ընդունմամբ բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպությունները կունենան միասնական մոտեցումներ տարածքների օգտագործման տրամադրման հարցում:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

<<Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծով հստակ սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքների՝ պետական արգելոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի օգտագործման ձևերը, օգտագործման տրամադրման ձևերը, հստակ տարանջատվել են թե որ օգտագործման ձևերն են տրամադրվում պայմանագրերով և որոնք օգտագործման տոմսերով: Նշվել են օգտագործման տոմսերի ձևերը և տրամադրման կարգը:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման հետ կապված հարցերը:

 

 

  • Քննարկվել է

    07.09.2017 - 27.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11092

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: