Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

---- ------------------  2022 թվականի N ___ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`     
1.Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։  
2. Հաստատել Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեն՝       
1) եկամուտների գծով` 3 150 000.0   հազար դրամ.
2) ծախսերի գծով` 4 570 651.2   հազար դրամ.      
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 1 420 651.2 հազար դրամ:  
3. Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը` 1 420 651.2  հազար դրամ:        
4. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված 2-ի:      
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված 3-ի:      
6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 4-ի:        
7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայն հավելված 5-ի:      
8. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 6-ի:        
9. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված  7-ի: 
10. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:        
11.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                          ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

  • Քննարկվել է

    18.03.2022 - 04.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3196

Տպել