Հիշել նախագիծը

«2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը - «2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված ՀՀԾԱ ՎՀ թիվ TF0B3556 դրամաշնորհի (Հայաստան. Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման II դրամաշնորհային ծրագիր) փակման ժամկետի երկարաձգումով: Դրամաշնորհի 1-ին բաղադրիչով նախատեսված է «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում» ծրագիրը։ Երկարաձգված ժամկետի հիման վրա կատարված պայմանագրային փոփոխությունների համաձայն՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերջնական նախագիծը Պատվիատուին հանձնելու ժամկետ է նախատեսված՝ Պայմանագրի ստորագրումից հետո 9,5 ամիսը (Խորհրդատուի հետ պայմանագիրը կնքվել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին), այսինքն՝ Խորհրդատուի կողմից Ռազմավարության նախագծի վերջնական տարբերակը ՀՀ ՏԿԵ նախարարությանը կհանձնվի 2022 թվականի հունիսի վերջում, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով Ռազմավարության նախագիծը կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին՝ կարծիքի, այնուհետև Արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության, ապա՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Դրամաշնորհի 2-րդ բաղադրիչով նախատեսված՝ «Ընդերքօգտագործման ոլորտի իրավական կարգավորումների փաթեթի մշակման իրականացում» ծրագրի իրականացման նպատակով Խորհրդատուի հետ պայմանագիրը  կնքվել է 2022 թվականի մարտի 16-ին: Պայմանագրի համաձայն՝ Խորհրդատուն պետք է իրականացնի Ռազմավարության մշակման համար ներգրավված Խորհրդատուի կողմից ներկայացված տեսլականին համապատասխան ընդերքօգտագործման ոլորտի իրավական կարգավորումների փաթեթների (շուրջ 15)  մշակում, որոնցից առաջինը Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության շրջանակներում վերհանված՝  միասնական հարկային համակարգի բարեփոխումների համատեքստում ռոյալթիների դրույքաչափի արդարացի հաշվարկման մեխանիզմի ներդնման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն են։ Վերջինս ՀՀ ՏԿԵ նախարարություն նախատեսվում է ներկայացնել պայմանագրի ստորագրումից հետո 25 օրվա ընթացքում։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ներկայումս Ռազմավարության մշակման համար ներգրավված Խորհրդատուն ՏԿԵՆ է ներկայացրել Ռազմավարության նախագծի նախնական տարբերակը, որն ուղարկվել է շահագրգիռ կողմերին քննարկման՝ 20 օրացույցային օր ժամկետով: Ռազմավարության նախագծի վերջնական տարբերակը նախատեսված է ՏԿԵ նախարարություն ներկայացնել հունիսի վերջում;
  2. Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է փոփոխել «Հայաստան. Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման II դրամաշնորհային ծրագիր»-ի ժամկետի երկարաձգումից բխող՝ 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ կառավարության թիվ 1902-Լ որոշման առաջին Հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 10-րդ և 22-րդ կետերով հաստատված միջոցառումների կատարման ժամկետները։
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  4. Ակնկալվող արդյունքը – Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն նոր ժամկետներ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում Վարչապետի աշխատակազմ» միջոցառումների կատարման համար:
  5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  6.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

             Ներկայացվող նախագծով փոփոխություն է իրականացվում  ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ              1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 10-րդ և 22-րդ  կետերով հաստատված                               միջոցառումների իրականացման ժամկետներում։

  • Քննարկվել է

    18.03.2022 - 02.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3213

Տպել