Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

     «Հայաստանի Հանրապետության   կառավարության  2018  թվականի   հուլիսի 19-ի N 796-Ա որոշման մեջ լրացումներ և  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2019 թվականի  հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 796-Ա որոշուման մեջ   Դավիթ Գևորգի Գևորգյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

   Դավիթ Գևորգի Գևորգյանն ընդունվել է ՌԴ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ բակալավրիատում ուսանելու համար  և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշման        համաձայն մինչև ուսումնառության ավարտը 2022 թվականի ամառային զորակոչ տրվել է  տարկետում:

    Քաղաքացուն տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ամառային զորակոչը,  սակայն բուհի կողմից տրված տեղեկանքով նրա ուսումնառությունը ավարտվում է 2022 թվականի օգոստոսի 19-ին, որի արդյունքում էլ բուհի կողմից ներկայացված տեղեկանքի և որոշման միջև առաջացել է հակասություն։

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության  կառավարության որոշման ընդունմամբ կվերացվի տեղ գտած անճշտությունը, և Դ. Գևորգյանի հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու 2022 թվականի ձմեռային զորակոչին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N    796-Ա որոշման մեջ և լրացումներ և  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Դ. Գևորգյանի ավարտելու ուսումնառությունը:

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի  հուլիսի 19-ի N 796-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    19.03.2022 - 05.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2981

Տպել

Առաջարկներ`

Meri Hovhannisyan

20.03.2022

Jisht voroshum e ev es hamazayn em ayd voroshumi het

Տեսնել ավելին