Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի  3-ի     N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 ՀՀ ոստիկանության պետի կազմհաստիքային համապատասխան հրամանով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում կրճատվել է ծառայության վաշտը և սահմանվել է ծառայության դասակ: Նշված փոփոխությունը կատարվել է պարեկային ծառայության կազմավորման գործընթացի շրջանակներում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված կառուցվածքային փոփոխությունը ՀՀ կառավարության 03.07.2014թ N 712-Ն որոշման մեջ արտացոլելու հանգամանքով:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ կառավարության 03.07.2014թ. թիվ 712-Ն որոշման թիվ 8 հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետում սահմանված է «ծառայության վաշտի ծառայողներ» հասկացությունը: Քանի որ,  վերը նշված  կառուցվածքային փոփոխության  արդյունքում «վաշտը» փոխարինվել է «դասակով», նախագծով ըստ էության նախատեսվում է կատարել համապատասխան անվանափոխություն։

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ ոստիկանության բյուջետային հատկացումներում ավելացում կատարելու:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծում նախատեսված կառուցվածքային փոփոխությունը կատարվել է պարեկային ծառայության կազմավորման գործընթացի շրջանակներում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ոստիկանություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի  3-ի     N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի սույն որոշման N 8 հավելվածով սահմանված ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների համապատասխանության Ոստիկանության կառուցվածքին։ Ինչպես նաև կբարելավվի Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովությունը:

  • Քննարկվել է

    16.03.2022 - 31.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3392

Տպել