Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»Հայաստանի Հանրապետությանկառավարության որոշման նախագծի

1.           Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաս­­տանի  Հանրապետության  Նախագահի  2011  թվականի  դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության հավելվածի 22-րդ կետի 6-րդ ենթակետի և 50-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  կառավարության  2012 թվա­կանի  մայիսի  24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանու­թյան հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի պահանջներից:

   Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման, արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության տրամադրման ու իրազեկման գործընթացները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1925-Ն,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի  «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» N 1494-Ն որոշումներով:

   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ որոշումների ընդունումից հետո հանրապետության պետական կառավարման համակարգում կատարվել են զգալի փոփո­խություններ, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան արձանագրային որոշմամբ ընդունվել է  բնակչության ազդարարման համակարգի արդիականացման և նորագույն կապի համակարգերի ու տեխնիկական միջոցների ներդրման հետ կապված ամբողջական ծրագիրը, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2010 թվականի օգոստոսի 26-ի  N 1137-Ն որոշման պահանջների` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրվիճակների նախարարությունում ստեղծվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և աշխատանքներ են տարվում մարզային մակարդակում նմանատիպ կենտրոն­ների հիմնման ուղղությամբ, առաջացել է նշված որոշումների վերանայման և ճշգրտման անհրաժեշտություն, ազդարարման, տեղեկատվու­թյան տրամադրման ու իրազեկման գործընթացները կանոնակարգելու նպատակով

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն որոշման նախագիծը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման  կազմա­կերպման գործընթացները

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Մշակման գործընթացում այլ ինստիտուտներ և անձինք չեն ներգրավվել

4.    Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման  գործընթացների պատշաճ մակարդակով կազմակերպումը

5.    Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

Սույն որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում

6.   Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Սույն որոշման նախագծի  ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում

  • Քննարկվել է

    15.02.2017 - 11.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10290

Տպել