Հիշել նախագիծը

Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________2022 թվականի    N ________ Ն

 

Գյուղատնտեսական նշանակության հողերը  որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը
սահմանելու մասին

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
  • գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի,
  • չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
  1. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով սահմանվում են գյուղատնտեսական նշանակության հողերից միայն վարելահողերը և բազմամյա տնկարկները որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները։
  2. ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ հաշվի առնելով սույն որոշման կիրարկման արդյունքները, մինչև 2024 թվականի 4-րդ եռամսյակի ավարտը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվեն գյուղատնտեսական նշանակության հողերից խոտհարքները և արոտավայրերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները։
  3. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի պահանջներն ապահովելու նպատակով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալի քարտեզագրական էլեկտրոնային համակարգում ապահովել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասանելիությունը:
  4. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու և հաշվառելու գործընթացը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ն իրականացվում է փորձնական սկզբունքով, և սույն կետում նշված ժամանակահատվածը հաշվանցվում է հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամկետից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.03.2022 - 17.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4208

Տպել