Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 281-Ն որոշմամբ փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4401 11 000 և 4401 12 000 4403 և 4404 ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ արգելվել է 6-ամսյա ժամկետով, ինչի ժամկետը լրացել է, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, ինչը նախատեսում է ևս 6 ամսով արգելելու միայն ԱՏԳ ԱԱ 4403 և 4404 ծածկագրերով նախատեսված ապրանքների արտահանումը, քանի որ 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 194 և 2022 թվականի հունվարի 25-ի N 16 որոշումներով ԱՏԳ ԱԱ 4401 11 000 և 4401 12 000 ծածկագրերով նախատեսված ապրանքատեսակների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար սահմանվել են արտահանման սահմանափակումներ։

  • Քննարկվել է

    28.02.2022 - 16.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5802

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: