Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի  № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

                   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով  առ այն որ Ծանրամարտի  Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի  առաջնություններում պոկման, հրման և երկամարտի գումարները համարժեք են,  և  յուրաքանչյուր վարժության համար մարզիկը պարգևատրվում է  առանձին մեդալով: Ծանրամարտի յուրաքանչյուր մրցաձևի արդյուքները համարվում է բարձր նվաճում: 

       Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագաբառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին»  № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին  ենթակետը «մարզաձևերի» բառից հետո լրացնել «,այդ թվում՝ ծանրամարտ մարզաձևի մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում  առանձին վարժություններում 1-3-րդ տեղ»  բառերով: 

           Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի                       № 450-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    25.02.2022 - 17.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3016

Տպել