Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1665-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Գործող կարգավորումները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի գործող կարգավորումներին համապատասխան չլինելու հանգամանքով, կորցրել էին իրենց արդիականությունը։ Միաժամանակ կառավարության գործող որոշմամբ չի նախատեսվում նաև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված  անձի մահվան դեպքում վերջինիս ինքնաշխատ եղանակով հաշվառումից հանման գործիքակազմ։

«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1665-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունմամբ կապահովվի իրավաբանական անձանց  մասնակցի կամ  գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի և անհատ ձեռնարկատերերի անձնագրի  անվավեր ճանաչվելու հետևանքով անձնագրային տվյալների ինքնաշխատ փոփոխումը, ինչպես նաև՝ մահացած անհատ ձեռնարկատերերի ինքնաշխատ եղանակով հաշվառումից հանումը։

  • Քննարկվել է

    23.02.2022 - 10.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2673

Տպել