Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 23. Նախագծով սահմանված է Ձև 1-ը, այն է՝ Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը։ Ձև-ի 2-րդ կետի շրջանակներում (այն վերաբերում է առարկելուն), առաջարկում ենք նախատեսել, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել բացասական եզրակացությունը։
2 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 08.03.2022 23:58:27 Առաջարկում ենք Նախագծի Հավելված 2-ի 9-րդ մասի 9-րդ կետը հանել Նախագծից՝ հոգեկան առողջության և սեռական կողմնորոշման հիմքով խտրական դրույթներ պարունակելու և ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասելու պատճառով: