Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարումը պայմանավորված է էլեկտրոնային աճուրդներով գնումների կատարման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման ձեռքբերման, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2017 թվականի ապրիլի 25-ից ուժի մեջ մտած «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է ներդրնել էլեկտրոնային աճուրդներով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման ընթացակարգ: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության 18.05.17թ. N 534-Ն որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը: Նշված որոշումը ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

Սակայն, էլեկտրոնային աճուրդի կազմակերպումը հնարավոր է միայն համապատասխան ծրագրային ապահովման ներդրման դեպքում, որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ դեռևս առկա չեն: Այս կապակացությամբ կազմակերպվել է առանց համապատասխան ֆինանսական միջոցների էլեկտրոնային աճուրդի համակարգի գնման գործընթացը, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ առաջիկայում կնքվի պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու ուղղությամբ:

Նշվածով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 18.05.17թ. N 534-Ն որոշման ուժի մեջ մտնելու օրը սահմանել 2017 թվկանի դեկտեմբերի 31-ից:

Միաժամանակ հիշյալ որոշմամբ հաստատված կարգով նախատեսված էլեկտրոնային աճուրդի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով նախագծով նախատեսվում է աճուրդի ընդհանուր տևողության ժամկետը սահմանել 30 րոպե, իսկ այդ ժամկետում որևէ քայլ կատարելու պահից հաշված 5-րդ րոպեն լրանալը նոր քայլ չկատարվելու դեպքում` աճուրդը համարել ամփոփված:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ կառավարության 18.05.17թ. N 534-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնել էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման ժամկետին, ինչպես նաև բարձրացնել էլեկտրոնային աճուրդի կազմակերպման արդյունավետությունը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 18.05.17թ. N 534-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը կհամապատասխանեցվի էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման ժամկետին, ինչպես նաև կբարձրանա էլեկտրոնային աճուրդի կազմակերպման արդյունավետությունը:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

 


  • Քննարկվել է

    01.09.2017 - 17.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8059

Տպել