Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----- ------------- 2022 թվականի N ----- -Ն

ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 8-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը` համաձայն հավելված 1-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

……-ի N …-Ն որոշման

ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն հավելվածով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման սկզբունքները, խելամիտ հարմարեցումներ ստանալու համար դիմելու, պահանջվող փաստաթղթերի և պայմանների, դիմումի քննարկման, ինտերակտիվ երկխոսության իրականացման և որոշման կայացման, խելամիտ հարմարեցումների վերանայման և վերացման, վերահսկողության հետ կապված հարաբերությունները։
  2. Խելամիտ հարմարեցումների ապահովման սկզբունքներն են՝
  • հարգանք անձի արժանապատվության, ինքնավարության, ներառյալ սեփական ընտրությունը կատարելու ազատության և անհատի անկախության նկատմամբ.
  • խտրականության բացառում․
  • արդյունավետ մասնակցություն և ներգրավվածություն հասարակության մեջ.
  • հարգանք տարբերությունների նկատմամբ և հաշմանդամություն ունեցող անձանց ընդունումը որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս.
  • հնարավորությունների հավասարություն․
  • ընթացակարգերի մատչելիություն․
  • հավասարություն տղամարդկանց և կանանց միջև․
  • հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող կարողությունների նկատմամբ և հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների՝ իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ:
  1. Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են, բայց չեն սահմանափակվում՝
  • ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ - հարմարեցումներ, որոնց համար լրացուցիչ ծախս չի պահանջվում։ Օրինակ՝ աշխատաժամանակի ճկուն ժամանակացույց, որևէ գործողություն կատարելու համար լրացուցիչ ժամանակի տրամադրում, աշխատանքային պարտականությունների վերանայում և այլ նման բնույթի հարմարեցումներ․
  • ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ - հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնի լրացուցիչ դժվարություներ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում։ Օրինակ՝ դռան բռնակի փոխարինում մատչելի դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում.
  • բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ - հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ։ Օրինակ՝ աջակցող տեխնոլոգիաներ և սարքեր, ներառյալ ծրագրային ապահովում.
  • աջակցություն որևէ գործողություններ կատարելիս. օրինակ՝ օգնող անձինք, ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող, թարգմանիչներ կույր և խուլ անձանց համար, կամ ծառայող կամ ուղեկցող կենդանիներ։

2.            ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

  1. Խելամիտ հարմարեցումներ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, ով.
  • ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության երկարաժամկետ կամ կարճաժամկետ սահմանափակում, որն էականորեն սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքայի պարտականությունները պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը.
  • խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում կկարողանա բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել կամ ակնկալվում է, որ կկատարի.
    ա) աշխատանքի ընդունման գործընթացին մյուսների հետ հավասար հնարավորություններ ունենալով մասնակցելու համար.
    բ) աշխատանքային պայմանագրով նախատեսված իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում, կամ
    գ) ուսումնական հաստատություն ընդունելությանը, ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար մասնակցելու, ուսումնական հաստատությունն ավարտելու գործընթացին մյուսների հետ հավասար հնարավորություններ ունենալով մասնակցելու համար։
  1. Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել՝
  • աշխատանքային հայտարարությամբ աշխատանքի մրցույթին դիմած անձը, աշխատանքի ընդունման գործընթացի ընթացքում.
  • աշխատողը՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները կատարելիս, ներառյալ փորձաշրջանի ընթացքում, աշխատավայրում ուսուցման, աշխատանքում առաջխաղացման նպատակով և այլն.
  • դիմորդը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ամբողջ ընթացքում.
  • սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններում սովորելու ամբողջ ընթացքում.
  • սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատությունները սահմանված ընթացակարգով ավարտելու ընթացքում։
  1. Խելամիտ հարմարեցումների համար դիմող անձն իրավունք ունի՝
  • խելամիտ հարմարեցումների ապահովման հարցի քննարկման ընթացքում, ինտերակտիվ երկխոսության ընթացքում չենթարկվել խտրականության կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից․
  • ինտերակտիվ երկխոսության ընթացքում լսված լինել իրեն մատչելի եղանակով անձամբ և (կամ) օրինական ներկայացուցչի միջոցով․
  • մասնակցել ինտերակտիվ երկխոսությանն իր ընտրությամբ անձնական օգնականի հետ միասին․
  • ստանալ ինտերակտիվ երկխոսության գրավոր արձանագրության օրինակը յուրաքանչյուր քննարկումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում․
  • ստանալ խելամիտ հարմարեցումներ տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին որոշման օրինակը որոշումը կայացնելուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ քան 3 աշխատանքային օրվա ընթացքում․
  • դիմել կրթության բնագավառի պետական լիազոր մարմին՝ կրթության մասով, կամ աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմին՝ աշխատանքի մասով, խելամիտ հարմարեցումների համաֆինանսավորման համար՝ համաձայն սույն հավելվածի ձև 2-ի, խելամիտ հարմարեցումներին պատճառված վնասի ֆինանսավորման կամ համաֆինանսավորման համար, կամ խելամիտ հարմարեցումների օգտագործման նպատակով կրթություն ստանալու կամ կրթության ֆինանսավորման համար։ Ստանալ մերժման կամ բավարարման մասին որոշումը գրավոր տարբերակով 5-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան երբ որոշումն իմաստազուրկ կդարձնի խելամիտ հարմարեցումները․
  • խելամիտ հարմարեցումների ապահովման մասին պայմանագրով սահմանված ժամկետում խելամիտ հարմարեցումների չապահովման դեպքում հայցել վնասների փոխհատուցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  1. Խելամիտ հարմարեցումների համար դիմող անձը պարտավոր է՝
  • մասնակցել ինտերակտիվ երկխոսությանն անձամբ և (կամ) օրինական ներկայացուցչի միջոցով․
  • հայտնել խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին, եթե տեղի են ունեցել փոփոխություններ ֆունկցիոնալության գնահատման կամ կարիքների գնահատման հարցում, որոնք հիմք են հանդիսացել խելամիտ հարմարեցումների ապահվոման համար, ներառյալ խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության վերացման մասին, այդ մասին տեղեկանալուց հետո ողջամիտ ժամեկտում, սակայն ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում․
  • ողջամիտ ժամկետում վերացնել խելամիտ հարմարեցումներին պատճառված այնպիսի վնասները, որոնք օգտագործման համար ոչ պիտանի են դարձնում հարմարեցումները, որոնք հասցվել են անձի մեղքով, որը պայմանավորված չէ հարմարեցման՝ իր նպատակին համապատասխան օգտագործման հետ, և որը չի հասցվել անձից անկախ պատճառներով և հանգամանքներում։
  1. Խելամիտ հարմարեցումներ տրամադրելու պարտականություն կրող անձն իրավունք ունի՝
  • ստանալ ամբողջական տեղեկություն անձի ֆունկցիոնալ կարողությունների և կարիքների մասին, տվյալ աշխատանքի ընդունման մրցույթին, աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման, ուսումնական գործընթացին մասնակցության համար․
  • սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն տեղեկացվել, եթե վերացել է հարմարեցումների անհրաժեշտությունը։
  1. Խելամիտ հարմարեցումներ տրամադրելու պարտականություն կրող անձը պարտավոր է՝
  • հարգել խելամիտ հարմարեցումների համար դիմած անձի իրավունքները, արժանապատվությունը, խտրականության չենթարկվելու իրավունքը.
  • ժամանակին և մատչելի ձևով իրազեկել անձին խելամիտ հարմարեցումներ ստանալու իրավունքի վերաբերյալ.
  • ապահովել խելամիտ հարմարեցումների ապահովման և տրամադրման հետ կապված իրեն հայտնի դարձած տեղեկության, ներառյալ խելամիտ հարմարեցումների տրամադրման փաստի գաղտնիությունը, և տվյալների մշակումը` համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի.
  • կրել խելամիտ հարմարեցման տրամադրման, պահպանման բեռը և ծախսերը.
  • մշակել խելամիտ հարմարեցումների ապահովման ներքին ընթացակարգ.
  • պլանավորել հերթական տարեկան բյուջեն` հաշվի առնելով խելամիտ հարմարեցումների ապահովման կարիքը.
  • տեխնոլոգիական հարմարեցումների և այլ ընթացիկ սպասարկում պահանջող հարմարեցումների դեպքում ապահովել խելամիտ հարմարեցումների ընթացիկ տեխնիկական սպասարկումը.
  • անձի բանավոր կամ գրավոր դիմումի հիման վրա ապահովել մյուս աշխատակիցների կամ սովորողների իրազեկումը և կրթությունը խելամիտ հարմարեցման տրամադրման անհրաժեշտության մասին.
  • պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետում, սակայն ոչ ավելի ուշ, քան երբ խելամիտ հարմարեցումների տրամադրումը կլինի իմաստազուրկ, ապահովել պայմանագրով նախատեսված խելամիտ հարմարեցումները։
  1. Կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի՝ կրթության մասով, և աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնի՝ աշխատանքի մասով, լիազորությունները խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացում՝
  • պետական ծրագրի առկայության պարագայում ապահովել խելամիտ հարմարեցումների համաֆինանսավորում.
  • պետական ծրագրի առկայության պարագայում ապահովել խելամիտ հարմարեցման վնասի վերացումը կամ վնասի վերացման փոխհատուցում կամ վնասի վերացման փոխհատուցման համաֆինանսավորում.
  • իրականացնել խելամիտ հարմարեցումների իրավունքի, ներառյալ աջակցող տեխնոլոգիաների վերաբերյալ անձի կրթում.
  • վերահսկել խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացները, իրականացնել փորձի ուսումնասիրություն, հրապարակել ուղեցույցներ, տրամադրել կրթական և մեթոդական աջակցություն։

3.            ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  1. Խելամիտ հարմարեցումների ապահովման հարցի քննարկումը նախաձեռնվում է անձի կամ անձի օրինական ներկայացուցչի՝ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին ուղղված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն հավելվածի ձև 1-ի։
  2. Խելամիտ հարմարեցումների ապահովման հարցի քննարկումը կարող է նախաձեռնել նաև խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականություն կրող անձը, եթե խելամիտ հարմարեցումների կարիքը ըստ իրեն ակնհայտ է։ Այս դեպքում ապահովման պարտականություն կրող անձն առաջարկում է օգտվողին մեկնարկել ինտերակտիվ երկխոսություն։
  3. Դիմումի մեջ անձը.
  • նկարագրում է այն անհատական (ներառյալ առողջական վիճակը) և միջավայրային գործոնները, որոնք ազդում են (ներառյալ խոչընդոտում են) իրեն իրականացնել 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողություններից որևէ մեկը, և հիմնավորում է իր ֆունկցիոնալության այն սահմանափակումը, որը հիմնավորում է այդ խելամիտ հարմարեցումների անհրաժեշտությունը,
  • հնարավորության դեպքում նկարագրում է, թե ինչպիսի խելամիտ հարմարեցումների կարիք ունի։
  1. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձն առավելագույնը յոթնօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան երբ խելամիտ հարմարեցումների տրամադրումը կդառնա իմաստազուրկ, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
  • ապաhովել դիմումում նշված լինելու դեպքում անհրաժեշտ խելամիտ հարմարեցումները և կնքել պայմանագիր՝ համաձայն սույն հավելվածի ձև 3-ի.
  • նախաձեռնել ինտերակտիվ երկխոսություն դիմողի և, առկայության դեպքում, նրա օրինական ներկայացուցչի հետ։
  1. Այն դեպքում, երբ անձն ու հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձն ինտերակտիվ երկխոսության արդյունքում չեն հանգում համաձայնության, հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը որոշում է կայացնում մերժել հարմարեցումների տրամադրումը։ Որոշմամբ խելամիտ հարմարեցումներ տրամադրելու պարտականություն կրող անձը պարտավոր է հիմնավորել մերժումը, ներառյալ անհարկի բեռի առկայությունը։
  2. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձի որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։
  3. Եթե նշված որոշման արդյունքում անձը հայտնվում է աշխատանքից զրկվելու վտանգի առջև, անձի և խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրողի միջև վեճը համարվում է աշխատանքային վեճ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով։

4.            ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ինտերակտիվ երկխոսությունը գործընթաց է, որի շրջանակներում անձը և խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը գրավոր կամ բանավոր կերպով քննարկում են անձի հարմարեցումների կարիքները, հնարավոր հարմարեցումների տարբերակները, այն դժվարությունները, որոնց կարող է բախվել խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը և հնարավոր այլընտրանքները։ Ինտերակտիվ երկխոսության նպատակն է համաձայնություն ձեռք բերել համապատասխան խելամիտ հարմարեցման և ապահովման պայմանների վերաբերյալ։
  2. Ինտերակտիվ երկխոսությունը մեկնարկում է այդ մասին որոշում կայացնելուց անմիջապես հետո, սակայն ոչ ավելի, քան երբ խելամիտ հարմարեցումների ապահովումը կդառնա իմաստազուրկ և ոչ ավելի, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում, համատեղ համաձայնեցված ձևաչափով և օրը (ժամը)։ Ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնեցման դեպքում, ոչ ավելի քան 20 օրով։
  3. 18-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում ինտերակտիվ երկխոսություն չնախաձեռնելը կարող է առաջացնել սույն կարգի 16-րդ կետով սահմանված հետևանքներ։
  4. Ինտերակտիվ երկխոսության ընթացքում անձը ներկայացնում է, թե ինչ հարմարեցումների կարիք ունի, ինչպես է հնարավոր այն ապահովել ըստ իրեն։ Պարտականություն կրող անձը ներկայացնում է, թե ինչ տեսակի հարմարեցում է կարող ապահովել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվում անձի համար ընդունելի խելամիտ հարմարեցումների ապահովման ուղղությամբ։ Բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ խելամիտ հարմարեցումների ապահովումը, կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել վերանայել աշխատանքային պարտականությունները, որոնք հնարավոր կդարձնեն անձի կողմից իր պարտականությունների կատարումը կամ ըստ այդմ խելամիտ հարմարեցումների ապահովումը։
  5. Ինտերակտիվ երկխոսության ընթացքն արձանագրվում է գրավոր և ձայնագրվում է։
  6. Կողմերը պետք է ջանք գործադրեն, որպեսզի ինտերակտիվ երկխոսության գործընթացը տևի հնարավորինս կարճ և ոչ ավելի, քան երբ հարմարեցումները կդառնան իմաստազուրկ, և ոչ ավելի, քան 30 օր։
  7. Խելամիտ հարմարեցման մի քանի հնարավոր տարբերակների առկայության դեպքում առաջնահերթությունը տրվում է անձի նախընտրությանը։ Եթե տարբերակներից մեկը, ներառյալ ընթացիկ պահպանումը և սպասարկումն առավել դյուրին է, նվազ ծախսատար է և նվազ ջանք է պահանջում, ապա կարող է ընտրվել այդ հարմարեցումը։
  8. Ինտերակտիվ երկխոսությանը հաշմանդամություն ունեցող անձի (անչափահասի դեպքում՝ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ կարող են ներգրավել աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում, առկայության դեպքում, ներառման և մատչելիության համար պատասխանատու անձը, մանկավարժահոգեբանական աջակցության և (կամ) խելամիտ հարմարեցումների ծառայություններ մատուցող պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

5.    ԱՆՀԱՐԿԻ ԲԵՌԻ ՈՐՈՇՈՒՄԸ

  1. Հարմարեցումը, որը հայցել է անձը համարվում է խելամիտ, երբ այն.
  • իրագործելի է իրավական և գործնական տեսանկյունից,
  • համապատասխանում է աշխատանքային հիմնական պարտականությունների կատարման կամ կրթությանը մասնակցության նպատակին և անհրաժեշտ է վերջինիս հասնելու համար,
  • օգտագործված միջոցների (ժամանակի, արժեքի, տևողության և ազդեցության) առումով համաչափ է և չի առաջացնում անհարկի բեռ պարտականությունը կրող անձի համար։
  1. Անհարկի բեռ է համարվում խելամիտ հարմարեցում ապահովելու պարտականություն կրող անձի համար էական դժվարությունը կամ ծախսը, որի գնահատման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել.
  • խելամիտ հարմարեցումների բնույթը և արժեքը, ֆինանսական բեռը, որը խելամիտ հարմարեցումների պարտականություն կրող անձը կկրի, ներառյալ սարքավորումների և սարքերի արժեքը, պահպանման և սպասարկման արժեքը, որը չի ներառի հարկային և մաքսային գործող արտոնությունների արդյունքում առկա արժեքի նվազեցումները, տարեկան կտրվածքով շահույթին պատճառվող վնասը.
  • խելամիտ հարմարեցումների պարտականություն կրող անձի տարեկան բյուջեն, ֆինանսական տարեկան շահույթը, աշխատողների կամ սովորողների ընդհանուր թիվը, գործունեության վայրը.
  • ինչպիսի ազդեցություն կթողնի ֆինանսական բեռը կազմակերպության, կրթական հաստատության բնականոն գործունեության, իր կանոնադրական նպատակներն իրականացնելու վրա մյուս աշխատողների և սովորողների վրա։
  1. Անհարկի բեռի առկայությունը հիմնավորում է խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը՝ յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով տվյալ իրավիճակին վերաբերելի հանգամանքները։
  2. Եթե անհարկի բեռի վերացումը հնարավոր է ֆինանսական կամ այլ բնույթի աջակցությամբ, պարտականություն կրող անձը կարող է դիմել կրթության բնագավառի պետական լիազոր մարմին՝ կրթության մասով, կամ աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմին՝ աշխատանքի մասով, կամ անձը կարող է կրել անհարկի բեռի վերացման ծախսը։
  3. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված դեպքում անհարկի բեռի վերացումը չի կարող ենթադրել անձի կամ պետական մարմնի կողմից խելամիտ հարմարեցումների ֆինանսական ամբողջական բեռի կրման պարտականությունը, այլ միայն այն մասնաբաժնի ծախսը, որը պարտականություն կրող անձի ոչ անհարկի բեռից ավել է։

6.           ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՎՆԱՍԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

  1. Եթե ապահովված խելամիտ հարմարեցումներն ալևս չեն ծառայում իրենց նպատակին անձի ֆունկցիոնալության, կարիքների փոփոխության հետևանքով, ապա անձը կարող է դիմել խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին՝ այն վերանայելու նպատակով։
  2. Խելամիտ հարմարեցումների վերանայման գործընթաց կարող է նախաձեռնել նաև հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը՝ անհարկի բեռի որոշման հարցում էական փոփոխությունների կամ եթե ունի հավաստի տեղեկություն այն մասին, որ խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտությունը վերացել է կամ եթե փոփոխության կամ վերացման անհրաժեշտությունն ակնհայտ է։
  3. Խելամիտ հարմարեցումների վերանայումը տեղի է ունենում ինտերակտիվ երկխոսության միջոցով սույն կարգի 4-րդ և 5-րդ գլխի համաձայն համաձայն։
  4. Վերանայման արդյունքում խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը կայացնում է որոշում՝ փոփոխել և (կամ) լրացնել խելամիտ հարմարեցումները, կամ վերացնել խելամիտ հարմարեցումները։
  5. Որոշման հիման վրա լուծվում է նախորդ պայմանագիրը և կնքվում է նոր պայմանագիր։
  6. Խելամիտ հարմարեցումների մաշվածության, օգտագործման հետևանքով այնպիսի վնասի դեպքում, որն օգտագործման համար ոչ պիտանի է դարձնում խելամիտ հարմարեցումները, խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է ապահովել նոր նույն ֆունկցիոնալություն ունեցող հարմարեցումներ կամ վերացնել վնասը։
  7. Այն դեպքում, երբ սույն կարգի 36-րդ կետով նախատեսված դեպքում վնասի վերացումը կամ խելամիտ հարմարեցման փոխարինումը կարող է սույն կարգի 5-րդ գլխում սահմանված կարգով անհարկի բեռ հանդիսանալ խելամիտ հարմարեցման ապահովման պարտականություն կրող անձի համար, նա կարող է համապատասխան ծրագրերի առկայության դեպքում դիմել կրթության բնագավառի պետական լիազոր մարմին՝ կրթության մասով, կամ աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմին՝ աշխատանքի մասով, ֆինանսավորման կամ համաֆինանսավորման համար։

7.            ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

  1. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է յուրաքանչյուր անձի իրազեկել խելամիտ հարմարեցումների տրամադրման հնարավորությունների, պայմանների և ապահովելու կարգի մասին անձի համար մատչելի եղանակով՝ անկախ անձի հաշմանդամություն ունենալու մասին տեղյակ լինելու հանգամանքից։
  2. Եթե անձը խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին չի հայտնում, թե որ եղանակով տեղեկությունը մատչելի կլինի իր համար, կամ դա ակնհայտ չէ, ապա խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը տեղեկությունը տրամադրում է պարզ գրավոր (տպագիր) եղանակով։
  3. Խելամիտ հարմարեցում ապահովելու պարտականություն կրող անձն առկայության դեպքում իր հանրային առցանց հարթակում հանրությանը հասանելի կերպով տեղադրում է խելամիտ հարմարեցումների տրամադրման հնարավորությունների մասին տեղեկություն, այդ թվում՝ աշխատանքի կամ ուսման հնարավորության մասին բոլոր հայտարարություններում։

8.           ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

  1. Խելամիտ հարմարեցումների տրամադրման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 Ձև N 1

 ________________________________________-ի

Համապատասխան կազմակերպության/կառույցի անվանում և կառույցի ղեկավարի անուն, ազգանուն

 

_________________________________-ից

Դիմումատուի անուն, ազգանուն, ծննդյան ամիս, ամսաթիվ, հասցե, հեռախոսահամար

 

ԴԻՄՈՒՄ

Խելամիտ հարմարեցումներ ապահովելու

 

________________-ս դիմում եմ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիմքով խելամիտ հարմարեցումներ կատարելու հարցով։

 

Հայտնում եմ, որ, հիմք ընդունելով ֆունկցիոնալության գնահատման թիվ —- որոշումը,

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Նկարագրել, թե ինչ գործողություններ կատարելու համար են անհրաժեշտ հարմարեցումները

 

կատարելու համար ունեմ հետևյալ խելամիտ հարմարեցման (հարմարեցումների) կարիքը՝

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

________________________________________________________________________։

Նկարագրել, թե ինչ տեսակ հարմարացումների կարիք ունի անձը (կարող է նկարագրվել մի քանի ընդունելի տարբերակ)։

 

Պատրաստ եմ քննարկել խելամիտ հարմարեցումների ապահովման հարցն ինտերակտիվ երկխոսության միջոցով։

  

Դիմող՝                                     ______________________________

անուն, ազգանուն

 

Ամիս, ամսաթիվ

Կից ներկայացնում եմ՝

  1. ֆունկցիոնալության գնահատման որոշման պատճենը։

Ձև N 2

 

________________________________________-ի

Համապատասխան կառույցի անվանում և կառույցի ղեկավարի անուն, ազգանուն

 

 

_________________________________-ից

Դիմումատուի անուն, ազգանուն, կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, հասցե, հեռախոսահամար

 ԴԻՄՈՒՄ

Խելամիտ հարմարեցումների համաֆինանսավորման 

________________- ս ի դեմս _______________-ի դիմում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգի մասին» ՀՀ կառավարության թիվ ___ որոշման ___ հոդվածի հիմքով։

Հայտնում եմ, որ սեփական դիմումի հիման վրա, հիմք ընդունելով ֆունկցիոնալության գնահատման թիվ ___ որոշումը __________ հետ ինտերակտիվ երկխոսության միջոցով համաձայնություն է ձեռք բերվել ապահովել խելամիտ հարմարեցումներ հետևյալ միջոցով՝

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

________________________________________________________________________։

Նկարագրել թե ինչ տեսակ հարմարացումների կարիք ունի անձը, կարող է նկարագրվել մի քանի ընդունելի տարբերակ։

 

Խելամիտ հարմարեցման ապահովման արժեքը կազմում է՝ _______ ՀՀ դրամ։ Հայտնում եմ, քննարկվել է այլ կերպ խելամիտ հարմարեցումների ապահովման հարցը։ Քննարկված տարբերակը միակն է, որը կարող է ապահովվել։

_________________________________ պատրաստ է ապահովել արժեքի _______ %

Դիմումատուի անուն ազգանուն, կազմակերպության անվանում

______ դրամի չափով։

Դիմում եմ Ձեզ՝ խելամիտ հարմարեցումները համաֆինանսավորելու կամ խելամիտ հարմարեցումների արժեքը փոխհատուցելու հարցով։

 

 Դիմող՝                                     ______________________________

անուն, ազգանուն

Ամիս, ամսաթիվ

 

Կից ներկայացնում եմ՝

  1. Խելամիտ հարմարեցումների ապահովելու մասին դիմումի պատճեն,
  2. ֆունկցիոնալության գնահատման որոշման պատճենը,
  3. Խելամիտ հարմարեցումների ապահովման ինտերակտիվ երկխոսության արձանագրությունը,
  4. Խելամիտ հարմարեցումների ապահովման մասին _____ որոշման պատճեն։

 Ձև N 3

 ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 

Կնքման վայր                                                         «        »                           20      թ.

_________________________ /անուն, ազգանուն/ (հետայսու՝ խելամիտ հարմարեցումներ ստացող անձ կամ Կողմ 1) և ______________________ (կառույցի, կազմակերպության անվանում) ի դեմս ____________ -ի, որը գործում է ով գործում է կանոնադրության հիման վրա (այսուհետ` խելամիտ հարմարեցումներ ապահովող անձ կամ Կողմ 2), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

  1. Պայմանագրի առարկան և նպատակը
  2. Սույն պայմանագրի առարկան է ինտերակտիվ երկխոսությամբ համաձայնեցված խելամիտ հարմարեցումները, այն է՝

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

  1. Սույն պայմանագրի նպատակն է խելամիտ հարմարեցումներ ստացող անձի համար ապահովել ինտերակտիվ երկխոսության արդյունքում համաձայնեցված խելամիտ հարմարեցումները։
  2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
  3. Խելամիտ հարմարեցումներ ստացող անձն իրավունք ունի՝

3.1. Պահանջել սույն պայմանագրով սահմանված խելամիտ հարմարեցումների ապահովումը։

3.2. Անխափան կիրառել սույն պայմանագրով սահմանված խելամիտ հարմարեցումները:

  1. Խելամիտ հարմարեցումներ ապահովող անձն իրավունք ունի՝

4.1. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգի համաձայն տեղեկացվել, եթե վերացել է խելամիտ հարմարեցումների կարիքը։

  1. Խելամիտ հարմարեցումներ ստացող անձը պարտավոր է՝

5.1. Տեղեկանալուն պես եռօրյա ժամկետում հայտնել խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության վերացման մասին։

5.2. Խելամիտ հարմարեցումներն օգտագործել բարեխղճորեն։

5.3. Ողջամիտ ժամկետում վերացնել խելամիտ հարմարեցումներին պատճառված այնպիսի վնասները, որոնք օգտագործման համար ոչ միտանի են դարձնում հարմարեցումները, որոնք հասցվել են անձի մեղքով, որը պայմանավորված չէ հարմարեցման՝ իր նպատակով օգտագործման հետ, և որը չի հասցվել անձից անկախ պատճառներով և հանգամանքներում։

  1. Խելամիտ հարմարեցումներ ապահովող անձը պարտավոր է՝

6.1. Բարեխղճորեն ապահովել անձի խելամիտ հարմարեցումները։

6.2. Խոչընդոտներ չձևավորել անձի կողմից խելամիտ հարմարեցումների օգտագործման համար։

6.3. Խելամիտ հարմարեցումների օգտագործման հարցում խոչընդոտների առաջացման դեպքում ողջամիտ ժամկետում լուծել այդ խոչընդոտները։

6.4. Պահպանել խելամիտ հարմարեցումների ապահովման մասին և ապահովման ընթացքում անձի վերաբերյալ ստացված տեղեկությունների գաղտնիությունը։

6.5. Խելամիտ հարմարեցումների վնասի դեպքում, որը հարմարեցումը դարձնում է օգտագործման համար ոչ պիտանի՝ ողջամիտ ժամկետում վերացնել վնասը, բացառությամբ սույն Պայմանգրի 5.3. Կետով նախատեսված դեպքերում։

  • Պայմանագրի գործողության ժամկետը
  1. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչ պայամագրի լուծումը։
  2. Պայմանագրի լուծման հիմքերը
  3. Սույն պայմանագիրը լուծվում է՝

8.1. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

8.2. Խելամիտ հարմարեցումներ ստացողի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում։

8.3. Կողմերի միջև աշխատանքային կամ ուսումնական հարաբերությունների դադարեցմամբ։

  1. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:
  2. Վեճերի լուծման կարգը
  3. Կողմերի միջև ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
  4. Եզրափակիչ դրույթներ
  5. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
  6. Պայմանագրում կատարված փոփոխությունները և լրացումները կնքվում են այն ձևով, ինչով պայմանագիրը:
  • Կողմերի գտնվելու վայրը, ստորագրությունները 

Կողմ 1

Կողմ 2

 

 

Հասցե`

Հասցե`

Հեռ.`

Հեռ.`

Էլ. փոստ`

Էլ. փոստ`

 

 

 

ՀՎՀՀ՝

 

 

(անուն, ազգանուն)

(անուն, ազգանուն)

 

 

(ստորագրություն)

(ստորագրություն)

 

 

  • Քննարկվել է

    18.02.2022 - 07.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4764

Տպել

Առաջարկներ`

՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ

07.03.2022

Որևէ կառույցում (դա կլինի դպրոց, աշխատանքի վայր և այլն) խելամիտ հարմարեցումներ ապահովելուց առաջ անպայման այն պետք է բխի անձի իրական կարիքներից։ Պետական զբաղվածության ծրագրերում այս կոմպոնենտը խրախուսվում է և գործատուին տրվում է գումար՝ խելամիտ հարմարեցումների ապահովման համար՝ ելնելով իր աշխատակցի կարիքներից։ Լինում են դեպքեր, երբ այդ ամենը կատարվում է կամայականության սկզբունքով՝ ասենք օրինարկ հիմնարկությանը անհրաժեշտ է համակարգիչ կամ որևէ սարք և այս խելամիտ հարմարեցումների ապահովման շղարշի ներքո այն ձեռք է բերվում իսկ օրինակ աշխատակցին իրականում անհրաժեշտ էր ընդամենը հարմարավետ ցածր սեղան և աթոռ՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

07.03.2022

14. Պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Առաջարկում ենք վերախմբագրել սույն կետը հետևյալ շարադրանքով․ «Պայմանագիրը լուծելու վերաբերյալ գրավոր առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

07.03.2022

13. Պայմանագրի 8.2-րդ կետի համաձայն Խելամիտ հարմարեցումներ ստացողի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում։ Առաջարկում ենք նախատեսել, որ միակողմանի հրաժարումը կատարվում է գրավոր կարգով։

Տեսնել ավելին