Հիշել նախագիծը

ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ միկրոկազմակերպությունը այն կազմակերպությունն է, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 175 միլիոն ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը՝ 350 միլիոն ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 10:

Ընդ որում, Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են նաև միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը (այսուհետ՝ Ձեռնարկ)։

Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝  միկրոկազմակերպությունը, Ձեռնարկի պահանջների համաձայն, պարտավոր է պատրաստել ֆինանսական հաշվետվություններ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը հաստատված չէ:

3. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվում է հաստատել միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը։

 

  • Քննարկվել է

    15.02.2022 - 02.03.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3992

Տպել