Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

­­­­­­­­­­­­­­­­­                   2022 թվականի N              - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12 N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերի պահանջներով՝

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման 2-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.

«3) միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին մեկ անգամ մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը,  հայտարարված զորակոչի ընթացքում տարկետում տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ քննարկման:»:

  • Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը հանձնարարել Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական  կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ապահովել Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող այն քաղաքացիների անվանացուցակի ներկայացնելը համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ, ովքեր 18 տարին լրանալու օրվա դրությամբ չեն ավարտել հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը և հայտարարված համապատասխան զորակոչի շրջանակներում ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:»:

 

  • Որոշման Հավելված 2-ի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարությունը հանձնարարական է տալիս Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական  կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին  մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը                համապատասխան  տարածքային զինվորական կոմիսարիատներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության   հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ    միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու    օրվա դրությամբ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված համապատասխան զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների ամփոփ անվանացուցակները:»:

 

  • Որոշման Հավելված 2-ի 3-րդ կետում «կրթության և գիտության նախարարության հարցումը» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերը փոխարինել «համպատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ» բառերով:
  • Որոշման Հավելված 2-ի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով:
  • Որոշման Հավելված 2-ի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«5. Համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատները սույն պայմանների 2-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկությունների համաձայն կազմած քաղաքացիների ամփոփ անվանացուցակները, քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթեր, մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ը, ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:»:

  • Որոշման Հավելված 2-ի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից» բառերով:
  1. Որոշման Հավելված 1-ի 9-րդ, 12-րդ, 13-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.02.2022 - 01.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1878

Տպել