Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 933-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից և հավելվածի 2-րդ կետի ա ենթակետից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը,
2) Որոշման վերնագրում ՀԱՍՏԱՏԵԼՈՒ բառը փոխարինել ՍԱՀՄԱՆԵԼՈՒ բառով,
3) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.,
4) Որոշման 1-ին կետում Հաստատել բառը փոխարինել Սահմանել բառով,
5) հավելվածի 4-րդ կետում՝
ա․ ե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ե) այն անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-14-րդ կետերով կամ քրեական վարույթը կարճվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով (այսուհետ` ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով)․»,
բ․ թ և ժ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
6) հավելվածի 5-րդ կետի՝
ա․ բ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
բ) քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը․,
բ․ դ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
դ) ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական վարույթը կարճելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը.,
7) հավելվածի 9-րդ կետում ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով անցնող, ոչ արդարացնող հիմքերով կարճված գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց մասին տվյալները հետաքննության և բառերը փոխարինել ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարացնելու կամ քրեական վարույթը կարճելու դեպքում հանցագործության մեջ մեղադրվող անձանց մասին տվյալները բառերով,
8) հավելվածի 19-րդ կետում կառավարության աշխատակազմը բառերը փոխարինել վարչապետի աշխատակազմը բառերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բառերով, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը, բառերով, իսկ քաղաքացիական ծառայության խորհուրդը բառերը՝ քաղաքացիական ծառայության գրասենյակը բառերով,
9) 26-րդ կետի ա ենթակետում կառավարության աշխատակազմին բառերը փոխարինել վարչապետի աշխատակազմին բառերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը բառերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բառերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը բառերը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը բառերով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը բառերից հետո լրացնել , Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին՝ բառերը,
10) հավելվածի 27-րդ կետի՝
ա․ 1-ին պարբերությունից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը բառերից հետո լրացնել , Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին բառերը,
բ․ 2-րդ պարբերությունում «84-րդ հոդվածով» բառերը փոխարինել «93-րդ և 107-րդ հոդվածներով» բառերով,
11) հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
31. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան նշումներ։,
12) հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«36. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով (այսուհետ` ռեաբիլիտացնող հանգամանքներով) արդարացված անձանց քարտերը պահվում են մշտապես։»,
13) հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
39․ Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական վարույթը կարճվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, պահվում են 5 տարի` քրեական հետապնդումը չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշման ընդունումից հետո:»,
14) հավելվածի 42-րդ կետի ա ենթակետում քրեական գործերը կարճվել են արդարացնող հիմքերով բառերը փոխարինել քրեական վարույթները կարճվել են ռեաբիլիտացնող հանգամանքներով բառերով, իսկ բ ենթակետից հանել գործի բառը,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«____» ____________ 2022թ.
ք. Երևան
-
Քննարկվել է
12.02.2022 - 27.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3684
Տպել