Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու նպատակն է.

1. կանոնակարգել ինքնակամ կառույցների հայտնաբերման կարգն ու լիազոր մարմինների ցանկը,

2. կանոնակարգել ինքնակամ կառույցների քանդման ընթացակարգը, որը հնարավորություն կընձեռի համայնքներին արագ արձագանքել և սկսել գործընթացը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ  կարգավորված չէ փաստագրված ինքնակամ կառույցների քանդման /այդ թվում՝ սեփականատիրոջ կողմից/ գործընթացը։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Ինքնակամ կառույցների  քանդման գործընթացի սահմանում և պարզեցում, ինչպես նաև պետական մարմինների կողմից անօրինական քաղաքաշինական գործունեության իրականացրած սուբյեկտների բացահայտում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելով՝ հնարավորություն է ընձեռնվում համայնքին, սույն որոշմամբ ամրագրված պետական լիազոր մարմիններին իրականացնել ինքնակամ կառույցների  հայտնաբերման և քանդման համար համապատասխան ընթացք ապահովելու գործիքակազմ, ինչպես նաև հստակեցնել նախկինում առկա թերի իրավակարգավորումները, կրճատել վարչաիրավական ժամանակատար ընթացակարգը:

5.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն ինքնակամ կառույցների  հայտնաբերման և քանդման գործընթացները, դրանց ժամանակ ծագող խնդիրների լուծումներն ու կկրճատվի վարչաիրավական ժամանակատար գործընթացը:

7.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

8.

Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների փաստաթղթերից։

10.

Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

Նախագիծը կտեղադրվի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքերում:

 

  • Քննարկվել է

    10.02.2022 - 25.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3642

Տպել