Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(Տեղեկանք-հիմնավորում)

Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան

 

Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է՝ հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները: 

Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 81,729,646.4 հազար դրամ` ծրագրված (ճշտված) 85,801,844.1 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 95.3%։ Ընդ որում` Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 84,493,669.8 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 80,667,846.4  հազար դրամ՝ ապահովելով 95.5% կատարողական:

Երևան քաղաքի 2021 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 30,694,325.8 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 30,611,350.8 հազար դրամ կամ 99.7%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավել է 2020 թվականի համապատասխան ցուցանիշից 6,082,399.0 հազար դրամով։

Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80,353,278.8 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ:

Հարկ է նշել, որ 2021 թվականի բյուջեի ծրագրված (ճշտված) 23,835,086.9 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1,376,367.6 հազար դրամ հավելուրդով։

  • Քննարկվել է

    10.02.2022 - 25.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

24.02.2022 15:00

Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3341

Տպել