Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

     <<Ջրային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի <<Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության N 359 որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ ՀՀ ջրային օրենսգիրքը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծի ընդունմամբ ապահովվում է ՀՀ ջրային օրենսգրքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության փոփոխություններին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ, 210-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներից:

 

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ջրային օրենսգրքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտոմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 10-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    <<Ջրային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

    <<Ջրային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  • Քննարկվել է

    31.08.2017 - 19.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7961

Տպել