Հիշել նախագիծը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ․

«30) տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում․

31) անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում․

32) սահմանային հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում ․

33) բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում::

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ և 5-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4․ Մաքսային մարմինները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես մաքսային մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողության արդյունքները։

5․ Սույն հոդվածի 4-րդ մասի կիրարկման նպատակով մաքսային մարմինները և ազգային անվտանգության մարմինները կարող են ընդունել համատեղ հրամաններ։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 

 

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2742

Տպել