Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Հիմնավորում

 

1. Անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է հանդիսանում Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում Մեխատրոնիկա մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը:

 

 

2

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ <<Դատական փորձաքննություն>> և <<Մեխատրոնիկա>> մասնագիտությունները ունեն բավական բարձր վարկանիշ: Վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը /Դատական փորձաքննություն/, ինչպես նաև նորարությանը և ստեղծարարությանը /Մեխատրոնիկա/, ինչը ժամանակի հրամայականն է:

 

3

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում ներդնելու <<Դատական փորձաքննություն>> և <<Մեխատրոնիկա>> մասնագիտությունները և համապատասխան որակավորումները:

5

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

6

6. Ակնկալվող արդյունքը.

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում նոր <<Դատական փորձաքննություն>> և <<Մեխատրոնիկա>> մասնագիտությունների և համապատասխան որակավորումների ընդգրկումը:

 

 

 

 

 


 

 

Տեղեկանք

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թհոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

 

         

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

     

 

 

 

 

 

Տեղեկանք

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

1

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

2

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

  • Քննարկվել է

    31.08.2017 - 18.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7466

Տպել