Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», §ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ¦ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», §ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ¦ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

  • Քննարկվել է

    02.02.2022 - 26.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3348

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Վարդանյան

24.02.2022

Նախագիծը ողջունելի է այն առումով, որ թույլ չի տա յուրաքանչյուր համայնքի ավագանու իր ցանկությամբ կամ հայեցողությամբ սահմանել սահմանափակման ենթակա ակումբների տեղակայման չափորոշիչներ (որոնք գործնականում սահմանվում էին անտրամաբանական խստության աստիճանի՝ ուղղակի փակելով ակումբները), մյուս կողմից պրակտիկան ցույց տվեց, որ մյուս համայնքները զուտ պատճենում են Երևանի ավագանու համապատասխան որոշումը, առանց որևէ կերպ խորամուխ լինելու և ուսումնասիրելու տվյալ համայնքի լոկալ առանձնահատկությունները։ Այս առումով, նախագծի դրական կողմն ակնհայտ է, սակայն օրենսդրական կարգավորումների թերություններն այս նախագիծը բնավ չի լուծում, ոլորտի խնդիրներն առաջվա պես առկա են, քանի որ. 1). Նախագիծը որևէ լուծում չի պարունակում արդեն տասնամյակներով գործող այն սահմանափակման ենթակա օբյեկտների համար, որոնք այնուամենայնիվ մնում են հիմնական օրենքով արգելվող վայրերում, օրինակ բազմաբնակարան շենքերի տակ կամ դրանց տարածքում տարիներ ի վեր գործող ակումբները նույն կերպ ինչ առաջ կանգնած են փակման պոտենցիալ ռիսկի տակ։ Ստացվում է, որ տնտեսվարողները կանգնած են տարիների արդյունքում իրենց աշխատանքով ստեղծված օբյեկտները, սեփականությունը կորցնելու, հարյուրավոր աշխատողները՝ աշխատանքից զրկվելու, իսկ պետական ու համայնքային բյուջեները՝ ֆինանսական մուտքերի էական կրճատման իրական ռիսկերի առաջ։ Այս և մյուս խնդիրները շարունակ բարձրաձայնվել են և սա խիստ մտահոգիչ հեռանկար է, որի արդյունքում մեծ է հավանականությունը, որ բիզնեսների սեփականատերերը իրենց սեփականության անձեռնմխելիության և ձեռնարկատիրական գործունեության ազատության իրավունքների խախտումներին կարձագանքեն պետության դեմ ներկայացվող մեծ գումարների փոխհատուցման պահանջներով և դատական հայցերով, որպես կորցրած սեփականության և բիզնեսի փոխհատուցումներ։ Իսկ սա ցանկացած կայացած օբյեկտի տեսանկյունից կարող է հասնել միլիոնավոր դոլարների պահանջների և փոխհատուցման խնդիրների։ Նշված պատճառով, անհրաժեշտ է նախագծում ավելացնել կամ անհապաղ օրենքի նոր նախագիծ ներկայացնել առ այն, որ. Ա). օրենքի գործունեությունը (սահմանափակման ենթակա օբյեկտների տեղակայման կարգավորումները) չեն տարածվում մինչև օրենքի տվյալ փոփոխության ընդունումը (2018թ.) գործած օբյեկտների վրա, կամ առնվազն Բ). մինչև օրենքի տվյալ փոփոխության ընդունումը (2018թ.) գործած օբյեկտներին տրամադրվում է 8-10 տարվա անցումային ժամկետ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց գործունեությունն անցնցում համապատասխանեցնել (օրինակ՝ տեղափոխում, վերանորոգում, վերահագեցում և այլն) օրենքի կարգավորումներին։ 2). Սահմանափակման ենթակա նոր օբյեկտներ կառուցողները կամ տվյալ ոլորտում ներդրումներ կատարողները ոչ այս նախագծով, ոչ էլ գործող օրենքի կարգավորումներով չունեն որևէ երաշխիք կամ տեսանելի հեռանկար տվյալ ոլորտներում ներդրումներ կատարելու համար, քանի որ չկա հստակություն օրենքի անփոփոխ գործելու, հստակ և վերջնական կարգավորումներ ունենալու տեսանկյունից։ Այս նախագիծը ևս այդ առումով լոկ միջանկյալ լուծման փորձ է։ Վերջինս, ինչպես նշվեց, որևէ կերպ չի լրացնում այս բացը, չի մտցնում օրենսդրական որոշակիություն և հստակություն։ Ուստի առաջարկում ենք, հնարավորինս արագ (իսկ իրականում՝ անհապաղ) ձեռնամուխ լինել թարմացված և մասնագիտորեն լուրջ ուսումնասիրություն անցած օրենսդրական կարգավորումների քննարկմանը և նախագծի կազմմանը, որին պարտադիր պետք է ներգրավվեն սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտների կայացած օբյեկտների ղեկավարները։ Այլապես վտանգված է տնտեսության մի մեծ ճյուղ, որն իր խիստ բացասական ազդեցությունը կունենա նաև երկրի տուրիզմի և հարակից ոլորտների զարգացման վրա։

Տեսնել ավելին