Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, 2015 թվականի նոյեմբերի 12-ի  N 1318-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ակնկալվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել անձի խնդիրների և կարիքների բազմակողմանի գնահատում, կապահովի այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերի և քաշքշուկի նվազեցումը, կպարզեցնի փաստաթղթերի ներկայացման գործընթացը, գնահատման ընթացքում և դրա հիման վրա մատուցվող ծառայությունների տարբերակումը և անհատականացումը, ոչ միայն բժշկական, այլև սոցիալական չափորոշիչների օբյեկտիվ գնահատումը, վիճակագրական տվյալների հավաքումը:

 

  • Քննարկվել է

    31.01.2022 - 15.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9036

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 1. Առաջարկում ենք 8-րդ կետի 12-րդ ենթակետի «կոմբինացիա» բառը փոխարինել «միացություն» բառով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 2. Առաջարկում ենք ուղղել 15-րդ կետում նշված «ծածկագրը» բառում առկա վրիպակը և այն դարձնել «ծածկագիր»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 3. Նախագծի 18-րդ կետով նախատեսված է․ «18. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներն ամփոփվում են ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններում, ըստ հետևյալ տեսակների՝ • հենաշարժական խնդիրներ • տեսողական խնդիրներ • լսողական, խոսքի, ձայնի խնդիրներ • հոգեկան (մտավոր) խնդիրներ • քրոնիկական հիվանդություններ:» Առաջարկում ենք հանել այս կարգավորումը հետևյալ հիմնավորմամբ․ Ֆունկցիոնալությունը և հաշմանդամությունը դասակարգելիս ՖՄԴ-ն չի սահմանում բացահայտ կամ անուղղակի տարբերակում առողջական վիճակների միջև՝ լինի դա հոգեկան, թե ֆիզիկական: Այսինքն՝ հաշմանդամությունն էթիոլոգիայով չի տարբերակվում։ Առողջական վիճակից դեպի ֆունկցիոնալություն փոփոխությամբ՝ այն բոլոր առողջական վիճակները դնում է հավասար հիմքերի վրա՝ թույլ տալով դրանք համեմատել ընդհանուր չափման միջոցով: Ավելին, դա լավ միջոց է նկատելու, որ միայն ախտորոշումից (կատեգորիայից) մենք չենք կարող ենթադրություն անել անձի մասնակցության վերաբերյալ։ Իսկ եթե առաջարկն ընդունելի չէ, ապա «ամփոփվում են» բառերը փոխել «դասակարգվում են» բառերով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: