1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է <<Պետական գույքի կառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի և 2017-2022 թվականների համար ՀՀ կառավարության ծրագրում նախատեսված` պետական գույքի կառավարման ոլորտում 2018-2020 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ:

2.

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

    Պետական գույքի կառավարման ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ծրագրում ընդգրկվող միջոցառումների, ծրագրի ցանկերում ընդգրկելու համար պետական գույքի նկատմամբ իրականացվող գործարքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար դիմել է պետական կառավարման բոլոր մարմիններին և մարզպետներին:

         Նախագիծը մշակվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների և մարզպետների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

         <<Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են    պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2018-2020թթ.-երին իրականացվող միջոցառումները, գործարքները, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում, ներդրումային պարտավորությունները, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությաամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը ` ըստ մշակված ձևերի:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

       Պետական գույքի կառավարման 2017-2020 թվականների ծրագրով. որը պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են  պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող  արդյունքներով:

  

4.

 Կարգավորման նպատակը և բնույթը

 

        Նախագծի նպատակն է  ծրագրի գործողության 2018– 2020 թվականների համար սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը,  պետական գույքի կառավարման  հիմնական միջոցառումները:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

         Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

         Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են ծրագրով նախատեսված միջոցառումները:

7.

 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Չկան:

2.    Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

 

<<Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ չեն սպասվում:

2.    Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և չի առաջացնում նոր պարտավորություններ:

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Չկան:

2.    Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

<<Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am հասցեում, ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝ www.e-gov.am հասցեում, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային պաշտոնական կայքում::

2

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

Այդպիսի մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել:

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

-------------------

 

  • Քննարկվել է

    30.08.2017 - 15.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 845

Տպել