Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սամվել Ջաբաղյան 16.02.2022 17:53:50 Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նախատեսվում է Հավելված N 1-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «նախատեսվող» բառից հետո լրացնել ««հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան (բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների)» բառերը»: Նշվածից բխում է, որ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների համար չի պահանջվելու հասարակական նպատակային նշանակության առկայություն, հետևաբար դրանց նկատմամբ չի կարող գործել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված պահանջները, որոնք վերաբերում եմ հասարակական նպատակային նշանակությամբ շինություններին: Այս կարգավորումը տրամաբանական է և իրավաչափ, քանի որ առկա են էական տարբերություններ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից իրականացվող գործունեությունների, հետևաբար դրանց համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ առաջադրվող պահանջների միջև: Մինչդեռ, Նախագծի մի շարք դրույթներ հակասում են վերը նշվածին: Այսպես, Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն նախատեսվում է Հավելված N 1-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետի ա) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի, բակային տարածքի) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարական նորմերով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքների նորմատիվների պահանջներին, տարածքների նկատմամբ իրավունքը (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) հաuտատող փաuտաթղթերի առկայությունը,»: Հետևաբար, գտնում ենք նշված դրույթի շարադրանքում տեղի է ունեցել վրիպակ, ուստի առաջարկում ենք նշված Հավելված N 1-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետի ա) կետում ավելացնել «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների» բառերը, որպեսզի հստակ լինի այն, որ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների նկատմամբ չեն գործելու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված պահանջները: Նախագծով առաջարկվում է Հավելված N 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «6) տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագիր նախադպրոցական կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, երաժշտական պարապմունքների դահլիճի, մեթոդկաբինետի վերաբերյալ (ձև N 3).»: Մինչդեռ, այս դրույթում պետք է ևս ավելացնել «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների» բառերը, կամ «այդ թվում» բառերի փոխարեն գրել «առկայության դեպքում բառերը՝ համապատասխան փոփոխության ենթարկելով նաև Ձև 3-ը: Նախագծով առաջարկվում է Հավելված N 1-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.»: Մինչդեռ, այստեղ ևս պետք է ավելացվի հետևյալ բառերը՝ «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների», քանի որ նշված կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների համար չի պահանջվում հասարակական նպատակային նշանակության առկայություն: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի զ/ պարբերությամբ՝ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայություններ իրականացնող ուսումնական հաստատությունների համար արդեն նախատեսվել է բացառություն հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճեններ ներկայացնելու համար: Միաժամանակ, նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի ը/ պարբերությամբ՝ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայություններ իրականացնող ուսումնական հաստատությունների խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության պահանջները հաստատվելու են նախարարի հրամանով հաստատված համապատասխան կրթական ծրագրերով (այսինքն կախված տվյալ ծրագրի կամ ծառայության բովանդակությունից պարզ կլինի թե հաստատությունը ինչ տարածներ և հագեցվածություն պետք է ունենա) և միայն կոնկրետ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի տարածքների նորմատիվների համապատասխանությունն է ստուգվելու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով: Չի ընդունվել