Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի  N  2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը  մշակվել  է ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրներն առավել օպերատիվ լուծելու նպատակով։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 263-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 12 հավելվածի 13-րդ կետը, որի համաձայն ՀՀ ոստիկանության պետը սահմանում էր որոշ պետական մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը։ Մինչև նշված դրույթն ուժը կորցրած ճանաչվելը, ՀՀ ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 7 հրամանով ՀՀ ոստիկանության համար սահմանված էին 001 II 01 – 999 II 01 հաշվառման համարանիշերի նիշերը։

 Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայումս նպատակահարմար է վերականգնել ՀՀ ոստիկանությանը նշված նիշերով համարանիշեր տրամադրելու հնարավորությունը։

 

    2  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

 

    3 Առաջարկվող կարգավորման բնույթը    

  

  Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N  2326-Ն որոշման մեջ, սահմանելով,  որ ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանվում է ՀՀ վարչապետի կողմից։

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի N 731 Ն որոշման մեջ, համաձայն որի ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների համար կսահմանվի 001 II 01 – 999 II 01 հաշվառման համարանիշերի նիշերը, քանի որ դրանք նախկինում տրամադրվել են Ոստիկանությանը և ներկայումս էլ օգտագործվում է ՀՀ ոստիկանության կողմից։

 

  1. 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չեն առաջանա։

 

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. 6. Ակնկալվող արդյունքը

 

 Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ իրավական հիմք կնախատեսվի ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը ՀՀ վարչապետի կողմից սահմանելու համար։

  • Քննարկվել է

    20.01.2022 - 04.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3474

Տպել