Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծով  հանրակրթության ոլորտում նախատեսվում է կատարել փոփոխություններ հետևյալ ուղղություններով՝

1․ ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.

2․անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը.

3․նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը.

4.ուսուցիչների ընձեռել մասնագիտական զարգացման հնարավորություն:

  • Քննարկվել է

    17.01.2022 - 01.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9087

Տպել

Առաջարկներ`

Մարգարիտ Սարգսյան

31.01.2022

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա Առաջարկում ենք. Հոդված 5-ը (Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին մասով) խմբագրել այսպես, «6.1. Կրթահամալիրի, այլընտրանքային ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության, ոչ պետական ուսումնական հաստատության կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:»: Հոդված 17-ում (15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ)՝ «26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը։»

Արայիկ Սահակյան

31.01.2022

Նախագծի 13-րդ հոդվածը առաջարկում եմ հանել, քանի որ այն համարում եմ կոռուպցիոնածին հոդված և պրակտիկայում կարող է այն կիրառվել անհամաչափ, խախտելով առողջ մրցակցության սկզբունքը։

Արայիկ Սահակյան

31.01.2022

Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ կետում աշակերտական բառից հետո ավելացնել << և ծնողական>> բառակապակցությունը։

Տեսնել ավելին