Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-368-Ն օրենքը, որի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին վերապահվել է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգի սահմանման գործառույթ։ Հաշվի առնելով վերոնշյալը մշակվել է «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Նախագծով, առաջարկվում է սահմանել, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ կարգավորվող անձ) բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) (այսուհետ՝ բաժնեմաս) նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, զիջման կամ գրավադրման համաձայնեցման կարգը:

        Մասնավորապես, կարգավորվող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքի օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում, ինչպես նաև այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում կարող է իրականացվել միայն Հանձնաժողովի համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո:

        Ընդ որում, կարգավորվող անձի բաժնեմասի նկատմամբ իրավունքը ժառանգման կարգով փոխանցվելու, վերակազմավորման արդյունքում իրավահաջորդության կարգով անցնելու, գրավադրելու արդյունքում փոխանցվելու վերաբերյալ գործարքները չեն համարվում սույն կարգի իմաստով գործարք և համաձայնեցման ենթակա չեն։

          Բացի այդ, նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորվող անձի կողմից նշված համաձայնեցման գործընթացի շրջանակում Հանձնաժողով հայտի ներկայացման պահանջները, հայտը ներառող փաստաթղթերը և տեղեկությունները, Հանձնաժողովի կողմից հայտի քննարկման (ներառյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու կամ համաձայնության տրամադրումը մերժելու մասին), այդ թվում՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի հետ կարգավորվող անձի նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնությունը նախապես համաձայնեցնելու ընթացակարգերը։   

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունմամբ կսահմանվի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը։  

  • Քննարկվել է

    13.01.2022 - 30.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3280

Տպել