Հիշել նախագիծը

««ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

             Համաձայն 2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանվում է, որ նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, և դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը։ Ներկայումս՝ Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն իսկ ձևավորման և Հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման պայմաններում հարկավոր է «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման (այսուհետ՝ Որոշման) 2-րդ կետում «Հատուկ քննչական ծառայության պետին» բառերը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին» բառերով՝ ընդգրկելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված մարմինների ղեկավարների շարքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու համար Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ նախատեսել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունների ընձեռում։Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան։ Կոմիտեի լիիրավ գործունեության ապահովման հրամայականով է պայմանավորված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորությունների նախատեսումը:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ՝ նախկին Հատուկ քննչական ծառայության պետին տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար սահմանելով։   

 3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

 4.Ակնկալվող արդյունքը

  Նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար կսահմանվի լիազորություն տեղեկությունները՝ ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու համար։

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագիծն առնչվում է Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի հետ, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորմանը ուղղված միջոցառմանը։ Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.5 կետին։

 

  • Քննարկվել է

    12.01.2022 - 27.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3758

Տպել