Հիշել նախագիծը

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 401-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչների՝ մաքսային գործառնություններ իրականացնող աշխատողների համար Միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել որակավորման պահանջներ և որակավորման այդ պահանջներին այդ անձանց համապատասխանությունը հաստատող փաստաթղթի տրամադրման կարգ: Նույն օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միոթյան անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է հանդիսանում այդ անձի աշխատակազմում առնվազն 2 այնպիսի աշխատողների առկայությունը, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ որակավորման պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ: Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային ներկայացուցիչների ռեեստրից իրավաբանական անձին հանելու այլ հիմքեր: 

Նախագծի մշակումը պայմանավորված է վերոգրյալ, ինրչպես նաև մի շարք այլ նորմերով՝ Միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված դրույթների կիրարկման անհրաժեշտությամբ։

  • Քննարկվել է

    04.01.2022 - 19.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3508

Տպել